Dalma Garden Mall | Գազզզզան բոնուսային ծրագրի մասնակցության պայմանները
pp (4)9.jpg

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. «Գազզզզան բոնուսները» Դալմա Գարդեն մոլի հավատարմության ծրագրի հարթակի հիման վրա իրականացվող ծրագիր է, որը գործում է 2020թ.-ի հունիսի 10-ից սեպտեմբերի 30-ը, ընդ որում բոնուսների կուտակումն իրականացվում է մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ:

2. 2020 թ․-ի սեպտեմբերի 11-ից բոնուսների կուտակումը «Գազզզզան բոնուսներ» ծրագրի շրջանակներում կդադարեցվի և հնարավոր կլինի իրականացնել միայն նվերի փոխանակումը մինչև 2020 թ․-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

3. «Գազզզզան բոնուսներ» ծրագրին կարող են մասնակցել միայն Դալմա Գարդեն մոլի հավելվածի գրանցված օգտատերերը: Նրանք, ովքեր ունեն հավելված, բայց գրանցված չեն, չեն կարող հավաքել բոնուսներ:

4. Յուրաքանչյուր կտրոնից գեներացվող բոնուսային միավորների մեծությունը կախված չէ գնման գումարի չափից և ձևավորվում է պատահականության սկզբունքով:

5. Ավտոմատ համակարգը պատահականության սկզբունքով՝ անկախ կատարված գնումների չափից և մեծությունից, ծրագրի մասնակցին տրամադրում է 300-ից 4000 թվով յոթ անվանական Գազզզզան բոնուսային միավորներ: Յուրաքանչյուր անվանական բոնուսային միավորի ի հայտ գալու հավանականությունը երեք ամսվա ընթացքում կտատանվի 10-50 տոկոսի շուրջ:

6. Դալմա Գարդեն մոլը նաև իրավունք ունի ստեղծել թվային կամ տպագիր QR բաց կոդեր, որոնք կտեղադրվեն մոլի տարբեր հատվածներում: Նշված կոդերը գտնելու և սքանավորելու դեպքում օգտատերերը կկարողանան կուտակել լրացուցիչ բոնուսներ՝ առանց գնումներ կատարելու:

7. Մեկ օրվա ընթացքում հնարավոր է սքանավորել առավելագույնը 3 QR կոդ տվյալ օրվա ընթացքում կատարված գնումների երեք առանձին կտրոններից:

8. Բոնուսային միավորներ կտրվեն միայն այն դեպքում, եթե տվյալ օրվա գնումների կտրոնները սքանավորվել են նույն օրը:

9. Կուտակած բոնուսները հնարավոր է փոխանակել նվերի հետ միայն ՄԵԿ անգամ: Բոնուսային միավորները մեկ անգամ նվերի հետ փոխանակելուց և նվերը ստանալուց հետո օգտատիրոջ հաշվին մնացած բոնուսային միավորները չեն կարող օգտագործվել երկրորդ անգամ փոխանակում իրականացնելու համար։ Մնացած միավորները կզրոյացվեն։ Փոխանակում իրականացնելուց հետո օգտատերը կդադարի ստանալ բոնուսային միավորներ:

10. Համապատասխան միավորներ հավաքելուց և նվերն առցանց ամրագրելուց հետո օգտատերը կարող է ստանալ նվերը՝ մոտենալով Դալմա Գարդեն մոլի հաճախորդների սպասարկման աշխատակցին մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

11. Նվեր փոխանակելուց հետո օգտատիրոջ բոնուսային միավորները կզրոյացվեն

12. 2020 թ․-ի հոկտեմբերի 1-ին բոլոր օգտատերերի հավաքած բոնուսները կզրոյացվեն:

13. Հավելվածում առկա նվերների քանակը սահմանափակ է և կարող է արագ սպառվել:


14. Դալմա Գարդեն մոլն իրավունք ունի օգտատիրոջը զրկել ծրագրին մասնակցության իրավունքից և արգելափակել հավելվածի միջոցով բոնուսներ կուտակելու և/կամ նվերի հետ փոխանակելու իրավունքից, եթե վերջինս զեղծարարության է դիմել։

15. Նախկինում Դալմա Գարդեն մոլի հավելվածում գրանցված օգտատերերի բոնուսային հաշիվները կզրոյացվեն և նրանք առանց հավելյալ գրանցման կարող են հավաքել բոնուսներ «Գազզզզան բոնուսներ» ծրագրի շրջանակներում:

16. «Գազզզզան բոնուսներ» ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

17. Մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ բոնուսներ բազմազան, ինչպես օրինակ, ծննդյան տարեդարձի և այլ առիթներով:

18. «Գազզզզան բոնուսներ» ծրագրին չեն կարող մասնակցել Դալմա Գարդեն մոլի, այն է՝ «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ի, Դալմա Գարդեն մոլի վարձակալ կազմակերպությունների, «ՄԱՐՕԳ» Կրեատիվ ընկերության և Դալմա Գարդեն մոլի խանութների աշխատակիցները:

19. Մասնակցելով ծրագրին` օգտատերերը  տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց կողմից տրամադրված անձնական տվյալները կազմակերպչի կողմից հետագայում օգտագործվեն մարքեթինգային նպատակներով:

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© Dalma Garden Mall 2020