
Դալմա նվեր քարտն այժմ կարող ես ձեռք բերել նաև առցանց։ Նվեր քարտը թույլ է տալիս օգտվել մոլի բոլոր խանութ-սրահներից և ծառայություններից, ինչի շնորհիվ դառնում է կատարյալ նվեր ցանկացած առիթի համար և, նույնիսկ, առանց առիթի։ Դալմայի հաճախորդների սպասարկման կենտրոնից, Էվոկաբանկի մասնաճյուղերից կամ առցանց կարող ես ձեռք բերել 10,000-ից մինչև 2,000,000 դրամ արժողությամբ նվեր քարտ, որը վավեր է ձեռք բերման օրվանից 6 ամիս ժամկետով։ Ի դեպ, նվեր քարտի համար գործում է նաև Online Banking ծառայություն։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
«Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ։
Սույն պայմանները, այսուհետ՝ Պայմաններ, սահմանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման, քարտից օգտվելու կարգն ու պայմանները: Սույն պայմանները հանդիսանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտից օգտվելու հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է ընդունված (հաստատված) Դիմումատուի կողմից սույն Դիմում-Պայմանագիրը ստորագրելու պահից:
1. Պայմաններում օգտագործված հասկացություններ՝
-
GIFT քարտ կամ Քարտ՝ Բանկի սեփականությունը հանդիսացող, Բանկի և «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի լոգոտիպերի պատկերով մագնիսական ժապավենով ArCa hամակարգի չվերալիցքավորվող անանուն քոբրենդային վճարային քարտ, որը գործում է բացառապես «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում:
-
Բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
-
Դիմումատու` Սույն Դիմում-Պայմանագիրը ընդունած անձ
-
PIN կոդ` Գաղտնի թվային ծածկագիր, որը տրամադրվում կամ առաքվում է Դիմումատուին հատուկ փակ ծրարով և օգտագործվում Դիմումատուի կողմից վճարումներ կատարելու նպատակով:
-
POS տերմինալ՝ Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում իրականացնելու համար նախատեսված էլեկտրամեխանիկական սարք, որով գործառնություններ կարող են իրականացվել միայն Քարտի փաստացի առկայության դեպքում և PIN կոդի կիրառմամբ:
2. Քո բրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ՝
Վճարահաշվարկային համակարգ՝ ArCa,
Քարտի տեսակ՝ Անանուն,
Արժույթ՝ ՀՀ դրամ,
Գործողության ժամկետ՝ 6 ամիս,
Նվազագույն գումար՝ 10,000 ՀՀ դրամ,
Առավելագույն գումար՝ 2,000,000 ՀՀ դրամ,
Վերալիցքավորման և վերաթողարկման հնարավորություն՝
չվերալիցքավորվող և չվերաթողարկվող:
-
Քարտը տրամադրվում է անվճար:
-
Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
-
Քարտերի լիցքավորումն իրականացվում է բանկային քարտերի միջոցով փոխանցման, Բանկի վճարային տերմինալների, ինչպես նաև Telcell, EasyPay և Idram վճարային տերմինալների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալի և/կամ Բանկում ունեցած հաշվից/հաշվեհամարից, սակայն քարտի միջոցով վճարում իրականացնելիս, Բանկը լիցքավորման համար միջնորդավճար չի գանձում:
-
Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
-
Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ:
-
Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
-
Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
-
Դիմում-Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են երկկողմանի համաձայնության սկզբունքով: Համաձայնության չգալու դեպքում, վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
-
Բանկը և Դիմումատուն կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
-
Դիմումատուն տալիս է իր համաձայնությունը Բանկից գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու համար:
-
Բանկը և Դիմումատուն ժամանակավորապես ազատվում են պարտավորությունների կատարումից՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ֆորս-մաժորային ճանաչված իրադարձությունների առաջացման դեպքում և ընթացքում:
-
Սույն պայմաններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Բանկի ներքին այլ իրավական ակտերով:
-
Քարտը նվեր ստացող անձը պարտավոր է ներկայանալ «Դալմա Ինվեստ» ՍՊԸ անձը հաստատող փաստաթղթով` «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքելով Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր: Դիմումատուն պարտավոր է նվեր ստացողին պարզաբանել Նվեր քարտի օգտագործման կանոննների և սույն Պայմանների մասին:
-