Արքայազն Վլադ II-ը՝ կոմս Դրակուլան, իր կնոջ՝ արքայադուստր Ելիզավետայի հանդեպ մեծ սիրով է ապրում։ Հաղթական պատերազմից վերադարձած, արքայազնը տեղեկանում է Ելիզավետայի մահվան մասին։ Վշտից կուրացած՝ նա նեղանում է Աստծուց, որը խլել էր նրանից ամենաթանկը։ Եվ երբ իմանում է, որ իր սիրելին կարող է վերածնվել, նա հրաժարվում է ամեն ինչից ու դատապարտում իրեն անմահության։ 400 տարվա սպասումից հետո Դրակուլան նորից հանդիպում է իր սիրուն՝ արդեն երիտասարդ Մինայի կերպարով։