12.03.2026

Նորություններ Դալմայում․ վերաբացումներ, նոր բրենդներ և սպասվող բացումներ

Դալմա Գարդեն Մոլում այս գարնանը սպասվում են մի շարք կարևոր նորություններ՝ վերաբացումներ, նոր բրենդների մուտք և հետաքրքիր համագործակցություններ։

Converse-ի վերաբացումը և բացառիկ համագործակցությունը

Converse-ի վերաբացումը և բացառիկ համագործակցությունը

Մարտին Դալմայում կվերաբացվի Converse խանութը՝ նոր կոնցեպտով և ավելի ժամանակակից ձևաչափով։
Վերաբացման շրջանակում բրենդը ներկայացնելու է նաև հատուկ հավաքածու՝ կապիչների և պատչերի տեսքով, որը ստեղծվել է հայ դիզայներ Վահան Խաչատրյանի հետ համագործակցության արդյունքում։

Սա բացառիկ դեպք է, երբ միջազգային աշխարհահռչակ բրենդը պաշտոնապես համագործակցում է հայ դիզայների հետ և ներկայացնում համատեղ հավաքածու։ Առաջինը այն կներկայացվի հենց Դալմայի Converse-ում։

Նոր բրենդ՝ Tognana

Նոր բրենդ՝ Tognana

Իտալական Tognana բրենդը ներկայացնում է խոհանոցային սպասք և պարագաներ ամենօրյա օգտագործման համար։ Խանութը գտնվում է 2-րդ հարկում՝ ֆուդ կորտի հարևանությամբ։

«Զիգզագ» սպասարկման կենտրոն

«Զիգզագ» սպասարկման կենտրոն

Դալմայում սկսել է գործել նաև «Զիգզագ» ընկերության մեծ սպասարկման կենտրոնը։
Այստեղ իրականացվում են կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, տեղադրում և վերանորոգում։

Մուտք՝ հետնամասի ավտոկայանատեղիից:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի–շաբաթ, 10:00–19:00

Նոր բրենդ՝ Dr. Scent

Նոր բրենդ՝ Dr. Scent

Dr. Scent-ը մասնագիտացված բրենդ է, որը ստեղծում է բույրեր բնակարանների, ավտոմեքենաների և բիզնես տարածքների համար։ Ի դեպ, Դալմայի տարածքում տարածվող հաճելի բույրը նույնպես ապահովում է հենց այս՝ Արաբական Միացյալ Էմիրատներում հիմնված բրենդը։
Խանութը գտնվում է -1 հարկում՝ Ashley Homestore-ի և JYSK-ի հարևանությամբ։

Նոր բրենդ՝ AZAT MARD

Նոր բրենդ՝ AZAT MARD

Կարճ ժամանակում մեծ ճանաչելիություն ձեռք բերած հայկական AZAT MARD բրենդը շուտով կբացվի Դալմայի 2-րդ հարկում՝ Gold Gallery-ի հարևանությամբ։
Բրենդը հիմնված է հայկական ժառանգության վրա, իսկ անվանումը խորհրդանշում է ազատություն և ինքնաբացահայտում։

Նոր բրենդ՝ Mango Men

Նոր բրենդ՝ Mango Men

Տղամարդկանց նորաձևության սիրահարների համար ևս լավ նորություն կա․ Mango Men խանութը կբացվի Դալմայի 1-ին հարկում՝ Carters-ի նախկին տարածքում։
Բացումը նախատեսված է ապրիլին։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ