Նորություններ | Cinema Star-ի գարնանային պրեմիերաները

Cinema Star-ի գարնանային պրեմիերաները

Սարսափ ժանրի սիրահարներին առաջարկում ենք մարտի 5-ից Դալմայի Cinema Star կիոթատրոնում դիտել «Անտեսանելի մարդը» ֆիլմը: 

Սյուժեի կենտրոնում Սեսիլիա Կաասի պատմությունն է, որը երկար ժամանակ թունավոր հարաբերությունների մեջ է եղել հարուստ և պահանջկոտ գիտնական Էդրիանի հետ։ Նրան հաջողվել է փախչել, ինչից հետո Էդրիանն ինքնասպանություն է գործել։ Սեսիլիան կարող էր սկսել հանգիստ կյանքովապրել, սակայն ժամանակի ընթացքում նրան թվում է, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն։

Գլխավոր դերերում են Էլիզաբեթ Մոսը, Էլդիս Հոջը, Հարիեթ Դայերը, Սթորմ Ռեյդը։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Լի Ուոնելն է: 


Ժանր` թրիլլեր, սարսափ, 18+

Cinema Star

Մարտի 3, 2020

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020