Արդեն ամառ է, և դու իհարկե մտածում ես արձակուրդդ Հայաստանում անցկացնելու մասին, այնպես չէ՞: Չէ՞ որ Հայաստանում տուրիզմի այնքան տեսակներ կան, որ մի ամառն անգամ չի բավականացնի:

Էկո և ագրոտուրիզմ Ճամբարակում, լեռնագնացություն ու քայլարշավներ, առողջարանային հանգիստ Ջերմուկում ու էքստրեմալ տուրիզմ Դիլիջանում․ ընտրությունը մեծ է: Ու զբոսաշրջության որ տեսակն էլ ընտրես, Հայաստանի լեռներում և անտառներում հանգիստդ կազմակերպելու համար պետք է նաև ճիշտ պատրաստվես: Իսկ թե ուզում ես իմանալ՝ պատրաստվելիս ինչով բեռնել պայուսակդ, շարունակի՛ր կարդալ:
Ուսապարկ
Քանի որ խոսեցինք պայուսակից, դրանից էլ սկսենք: Առաջին բանը, որ պետք է քեզ, ուսապարկն է: Դալմա Գարդեն մոլի խանութ-սրահներում ուսապարկ ընտրելիս հիշի՛ր, որ այն չպետք է չափազանց մեծ լինի: Որքան մեծ է ուսապարկը, այնքան շատ իրեր դու կցանկանաս տեղավորել դրա մեջ, ինչն էլ չափազանց ծանր կդարձնի ճամփորդությունդ, մանավանդ, եթե պատրաստվում ես լեռնագնացության կամ քայլարշավի:
Սպորտային բերմուդներ և տաբատ
Առաջին բանը, որ պետք է հաշվի առնել Հայաստանի ներսում ճամփորդության պատրաստվելիս, սպորտային հագուստն է: Սպորտային բերմուդները հիանալի լուծում կլինեն, քանի որ դրանք այս ամռան ամենաթրենդային իրերից մեկն են համարվում:
Եթե որոշեցիր Դալմա Գարդեն մոլից հենց բերմուդներ էլ գնել, ապա չմոռանա՛ս նաև սպորտային տաբատների մասին: Տաբատն ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանում ճամփորդելիս, քանի որ հայկական լեռներում ու անտառներում եղանակը կարող է վարկենական արագությամբ փոխվել անգամ շոգ ամռանը:
Անջրանցիկ բաճկոն կամ թիկնոց
Եղանակային փոփոխություններին պատրաստվելու համար մյուս անհրաժեշտ իրը, որն անպայման պետք է ունենաս ուսապարկում, անջրանցիկ բաճկոնը կամ թիկնոցն է: Վերջին շրջանում այս իրը չափազանց թրենդային է դարձել, ու եթե անգամ անձրևային եղանակից խուսափես, անջրանցիկ թիկնոցը պետք կգա նաև ինստագրամյան յուրօրինակ լուսանկարներ անելու համար: Դալմա Գարդեն մոլի Bershka-ում և Pull & Bear-ում բազմաթիվ նորաձև տարբերակներ կան:
Մարզակոշիկ
Դե ինչ, հագուստը պատրաստ է: Մնում է խոսել մարզակոշիկներից: Ընտրելու առաջնային ու ամենակարևոր նախապայմանը հարմարավետությունն է: Գնի՛ր այնպիսի մարզակոշիկ, որը հենց քո նպատակի համար է նախատեսված, բայց մի՛ մոռացիր նաև նորաձևության թրենդների մասին: Դալմայում առկա Sketchers բրենդը առաջարկում է քայլարշավների, լեռնագնացության և էքստրեմալ տուրիզմի համար նախատեսված հարմարավետ ու ոճային մարզակոշիկների մեծ տեսականի բոլոր եղանակային պայմանների համար:
Բոնուս․ թրենդային արևային ակնոց
Կարծես թե բոլոր կարևոր իրերի մասին արդեն խոսեցինք, ու քեզ մնում է միայն վառ դետալ ավելացնել լուքիդ, օրինակ՝ թրենդային արևապաշտպան ակնոց: Այս տարի նորաձև են տարբեր երկրաչափական ֆորմաներով ու վառ գույներով ակնոցները: Դալմա Գարդեն մոլի Zara-ից ու Mango-ից ընտրի՛ր այն տարբերակը, որը քեզ ամենաշատն է համապատասխանում ու ճամփա՛ ընկիր բացահայտելու հայկական լեռնաշխարհն ու բնությունը: