Պայուսակներ․ 2020-ի գլխավոր թրենդները

Պայուսակներ․ 2020-ի գլխավոր թրենդները

Հայտնի է, որ աքսեսուարները կարող են ընդգծել նույնիսկ ամենապարզ լուքը՝ դարձնելով այն յուրօրինակ։ Իսկ պայուսակն այն կարևոր աքսեսուարն է, որը ոչ միայն լրացնում է տեսքդ, այլև ծառայում անհրաժեշտ իրերդ քեզ հետ ամենուր ունենալու նպատակին։

Իսկ եթե դու այն մարդկանցից ես, ովքեր տանից դուրս գալիս չեն սահմանափակվում դրամապանակը, ականջակալները և սիրելի շրթներկը վերցնելով, ապա մեծ պայուսակների այս տարվա թրենդը հենց քեզ համար է։


Դե ինչ, այլևս հոգ չէ, եթե չգիտես, թե քեզ անհրաժեշտ իրերը որտեղ տեղավորել, մեծ ու տարողունակ պայուսակներ կարող ես գտնել Դալմա Գարդեն մոլի գրեթե բոլոր խանութներում։

Այս պայուսակները յուրաքանչյուր բրենդ ներկայացրել է յուրովի, այնպես որ կարող ես համադրել ամեն ոճի հետ։ Մինիմալիստական ոճի սիրահարներին դուր կգա Carpisa ապրանքանիշի բաց երանգի մոդելը, իսկ ամառային տրամադրություն ստանալու համար կարող ես ընտրել կոկորդիլոսի կաշվի էֆեկտ ունեցող այս կարմիր պայուսակը Դալմա Գարդեն մոլի Zara խանութ-սրահից կամ դեղին ծալքերով տարբերակը Carpisa-ից։

2020-ի թրենդերից են նաև կաշվե հյուսված պայուսակները։ Հյուսքի այս մեթոդը պատկանում է Bottega Veneta նորաձևության տանը և ստեղծվել է 1960-ականների վերջին։ Այս տարի գրեթե բոլոր բրենդները ներկայացրել են նույն մեթոդով ստեղծված կաշվե պայուսակներ։


Զամբյուղ պայուսակները, որոնց ստեղծման համար նույնպես կիրառվում է հյուսքի մեթոդը, դեռևս մնում են արդիական, ավելին, հիմա դրանցից շատերը կարող ես համադրել աշխատանքային լուքերի հետ և ամենևին չսպասել լողափ գնալուն։ Զամբյուղ պայուսակների մեջ այս տարի գերակշռում են բնական ռաֆիայից պատրաստված մոդելները։


Մի՛ շտապիր տխրել, եթե նախընտրում ես փոքր պայուսակներ։ Այս դեպքում նույնպես ունես լայն ընտրություն։ Բագետ պայուսակներ, ինչպես նաև փքուն պարկ կամ քսակ հիշեցնող մոդելներ կհանդիպես Դալմայի բազմաթիվ խանութ-սրահներում։ Ի դեպ, բագետ պայուսակները հիանալի համադրվում են ամենօրյա ոճի հետ։ Ահա Mango ապրանքանիշի մի քանի տարբերակ։

Թրենդային են համարվում նաև փքուն պայուսակները, որոնք այդպես են կոչվում են իրենց փափկության համար։ Բարձ հիշեցնող ուռուցիկ այս կլաչերը գրավել էին Instagram-ը դեռ անցած տարվա վերջին և արժանացել շատ հայտնիների հավանությանը։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020