Պատրա՞ստ ես ամռանը․ իմացիր նորաձևության գլխավոր թրենդները

Պատրա՞ստ ես ամռանը․ իմացիր նորաձևության գլխավոր թրենդները

Եթե ամռան մասին մտածելիս առաջին հերթին քեզ մոտ հարց է առաջանում, թե ինչպես պատրաստվել եղանակին ու ինչ կրել, ապա այս հոդվածը հենց քեզ համար է: Այստեղ առանձնացրել ենք ամառային նորաձևության այն թրենդները, որոնք կօգնեն քեզ կողմնորոշվել Դալմա Գարդեն մոլում գնումներ կատարելիս:

Մոռացիր միդիները․ մաքսի զգեստների ժամանակն է


Հիշո՞ւմ ես ռետրո խելահեղ տպվածքներով զգեստների գարնան թրենդը: Դե ինչ, խելահեղ տպվածքները շարունակում են գործել նաև ամռանը, սակայն զգեստներն ավելի են երկարել: Այնպես որ, ժամանակն է, որ մոռանաս միդի զգեստներն ու դրանք փոխարինես մաքսիներով: Իսկ թե ինչ տպվածքով կլինի զգեստը, դու ես որոշում: Դալմա Գարդեն մոլում գտնվող Zara-ում կգտնես ինչպես ծաղիկներով ու յուրօրինակ նախշերով, այնպես էլ միագույն տարբերակներ:

Փքված թևքերն անցյալում թողնել դեռ պետք չէ


Եթե արդեն սկսել էիր կարծել, որ փքված թևքերով հագուստը փոխարինելու ժամանակն է եկել, կարող ես չշտապել, քանի որ այն շարունակում է թրենդային մնալ նաև 2020 թվականի ամռանը: Ընտրությունը մեծ է․ լինի դա շքեղ զգեստ խնջույքի համար, թե պարզապես առօրյա շապիկ, հենց փքված թևքերով տարբերակներ գնիր, որոնք քեզ են սպասում Դալմայի Mango խանութ-սրահում:

Ոչ ոք չի չեղարկել գործնական հանդիպումները

Այն, որ դրսում ամառ է, դեռ չի նշանակում, որ գործնական հանդիպումներն ու աշխատանքը չեղարկված են: Իսկ դա հուշում է այն մասին, որ թրենդի մեջ շարունակում են մնալ նաև պիջակները, ինչը հիանալի նորություն է գործնական լուքի սիրահարների համար: Մնում է միայն ընտրել այնպիսի պիջակ, որը կհամապատասխանի քո ամառային տրամադրությանը: Ընտրիր բարակ ու նուրբ գործվածքներ, որպեսզի ամեն քայլիդ հետ թեթևություն փոխանցես շրջապատիդ: Պիջակների բազմաթիվ տարբերակներ կգտնես Massimo Dutti-ում։

Առանց կիսատաբատների ամառ գոյություն ունի՞

Իհարկե ոչ: Ավելին, եթե այս տարվա գարնանային նորաձևությունը թելադրում էր գործնական հանդիպումների ժամանակ բերմուդներ կրել, ապա ամռան թրենդային հագուստը ընտրելիս դիզայներները մեկ քայլ առաջ են գնացել և առաջարկում են կիսատաբատների բոլոր տեսակները համադրել պիջակների հետ: Իհարկե սա ամենևին էլ չի նշանակում, որ այս ամռանը միայն աշխատանքի ժամանակ պետք է կիսատաբատ կրել: Դալմա Գարդեն մոլում գտնվող Stradivarius-ն ու Bershka-ն առաջարկում են կիսատաբատների ամենատարբեր տեսակները ինչպես ամենօրյա զբոսանքի ու ընկերների հետ ժամանցի, այնպես էլ գործնական հանդիպումների համար:


Սպիտակը բոլոր հնարավոր իրավիճակների համար է


Եթե չես կողմնորոշվում, թե ինչ կրել այս կամ այն իրավիճակում, ապա պարզապես ոտքից գլուխ սպիտակով պատվիր, որովհետև սպիտակ հագուստն ամեն պարագայում է ճիշտ ընտրություն։ Կարող ես կրել սպիտակ շապիկներ, շրջազգեստներ, բերմուդներ կամ տաբատ ու այցելել Դալմա Գարդեն մոլ նաև սպիտակ բամբակյա զգեստ գնելու, որն, ի դեպ, նույնպես ամռան թրենդներից է: Իսկ եթե արդեն մոլ ես շտապում, ընկերներիդ էլ կանչի՛ր, որովհետև Pull & Bear-ում սպիտակ հագուստի այնքան տարբերակներ կան, որ միայնակ դժվար թե կողմնորոշվես:


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020