Մեկուսացման օրերին բոլորը միաձայն խոսում են այն մասին, թե որքան կարևոր է ճիշտ կազմակերպել տնային առօրյան աշխատանքն ու ամենօրյա գործերը լիարժեք կատարելու, #ուժեղտրամադրություն ունենալու և մենակությունը հաղթահարելու համար: Իսկ օրվա լավ ընթացքը նախ և առաջ ապահովում է ճիշտ ընտրված հագուստը:

Հագնվի՛ր այնպես, կարծես րոպեներ անց տանից դուրս ես գալու
Դռան դիմաց կանգնած սպասո՞ւմ ես, թե երբ է մեկուսացման շրջանն անցնելու, որ կարողանաս դուրս վազել ու վերադառնալ ամենօրյա կյանքիդ: Իսկ գուցե առօրյադ ներս տեղափոխե՞ս: Դրա համար անհրաժեշտ է միայն տանն էլ կրել այն, ինչ աշխատանքի կամ ընկերներիդ հետ հանդիպման գնալիս կհագնեիր: Ի վերջո, էլ ե՞րբ կրել 2020 թվականի գարնան թրենդային հագուստը, եթե ոչ հենց հիմա: Բացի այդ, բերմուդները, կաշվե շապիկներն ու խելահեղ տպվածքներով զգեստները միայն լավ ու թեթև տրամադրություն կարող են հաղորդել քեզ մեկուսացման ժամանակ:
Քեզ մնում է առավոտյան արթնանալ, ժիլետավորվել գրասեղանի դիմաց նստելու և գործընկերներիդ հետ առցանց հանդիպելու համար, իսկ երեկոյան հագնել նեոնային զգեստդ ու ընտանիքի անդամների հետ նրբագեղ ընթրիք կազմակերպել:
Արձակուրդային աշխատանք․ համադրի՛ր անհամադրելին
Եթե մեկուսացումն անհնարին է դարձրել գործնական հանդիպումների գնալն, ու աշխատանքդ առցանց հարթակներ է տեղափոխվել, ապա քեզ պետք է հարմար տեղավորվել գրասեղանիդ դիմաց: Ու մինչ մարմնիդ վերին հատվածը գործընկերներիդ հետ ակտիվ բանակցությունների փուլում է, ոտքերիդ հաստատ հանգիստ է անհրաժեշտ:
Ուրեմն ի՞նչ կրել, եթե կիսով չափ աշխատանքի ես, կիսով չափ՝ արձակուրդում: Պարզապես համադրի՛ր անհամադրելին, օրինակ՝ գարնան ամենանորաձև վերնաշապիկներն ու կաշվե ժիլետները սպորտային տաբատների հետ, որոնցով կլինես գործնական ու հարմարավետ կզգաս օրվա ցանկացած ժամի:
Թրենդային վերնաշապիկներ ու սպորտային տաբատներ կարող ես առցանց պատվիրել Դալմա Գարդեն մոլում գտնվող Mango-ից ու Megasport-ից: Ընդամենը պետք է գտնես նախընտրածդ տարբերակներն ու նամակ ուղարկես բրենդների ֆեյսբուքյան էջերին:
Ամբողջապես մեկուսացած, ամբողջապես ազատ․ վայելի՛ր
Աշխատանքդ ամբողջությամբ չեղարկվել է ու չե՞ս հասկանում՝ ինչ իմաստ ունի օրվան լիարժեքորեն պատրաստվելը, եթե յուրաքանչյուր անհրաժեշտ առարկա ընդամենը մի քանի մետր է հեռու անկողնուցդ: Ուրեմն քեզ հաստատ գիշերանոցների մի ողջ նոր հավաքածու է անհրաժեշտ: Նորաձևությունը բազմաթիվ տարբերակներ է առաջարկում: Բամբակյա, մետաքսե, բազմերանգ տպվածքներով ու փայլերով․ ընտրի՛ր ամենաթրենդային գիշերանոցդ, միացրո՛ւ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» կամ ուղղակի հերոսուհու պես կարաոկե կազմակերպի՛ր տանը:
Բացի այդ, տանն այս օրերին մնալը հաստատ անմոռանալի հաճույք կպատճառի, եթե պատկերացնես, որ իսկապես արձակուրդում ես: Ի՞նչ է պետք դրա համար: Պարզապես զգեստապահարանիցդ հանի՛ր ամռան ամենավառ լողազգեստներն ու հանգիստդ կազմակերպի՛ր հենց քո բաց պատշգամբում: Տնային մեկուսացման պայմաններում էլ ի՞նչը կարող է ավելի երջանկացնել, եթե ոչ գարնանային ջերմ արևն ու նորաձև լողազգեստ կրելը: