5 թրենդներ, որոնք մեզ կուղեկցեն նաև 2021-ին

2020-ին քաղած ամենակարևոր դասը, այն է՝ երբեք չգիտես՝ ինչ կլինի հետո։ Այնպես որ, մինչ 2021-ի թրենդների վերաբերյալ կանխատեսումներ անելը, եկե՛ք անդրադառնանք այն իրերին, որոնք վստահորեն կշարունակեն լինել թրենդային նվազագույնը այս սեզոնին։



Մեծ և արտահայտիչ օձիքով վերնաշապիկներ և բլուզներ


Նորաձևության լավագույն թրենդները ստեղծվումն են երբեմնի մոռացված դետալների շուրջ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մեր տատիկներից մնացած մեծ օձիքներով բլուզները ձևափոխելու և նորից կրելու ենք: Իսկ եթե ձեր տատիկները նման ժառանգություն ձեզ չեն թողել, հոգ չէ: MANGO բրենդը ներկայացնում է այս մոռացված ոճի ամենանորաձև մոդելները։


Վերնաշապիկ-ժակետներ


Վերնաշապիկ-ժակետները միշտ էլ գրավել են հարմարավետությունը նախընտրողներին, սակայն այժմ դրանք հետաքրքիր են նաև նորաձության վերջին թրենդներին հետևողների համար: Դրանց օգնությամբ կարելի է բազում ոճային համադրություններ ստանալ։ Վերնաշապիկ-ժակետների ոճային մոդելներ կգտնես Դալմայի ZARA խանութ-սրահում:


Բագետ պայուսակներ Եթե քեզ համարում ես նորաձևությանը հետևող և թրենդ թելադրող մարդ, ապա պարտավոր ես պահարանում ունենալ գոնե մեկ բագետ պայուսակ: Այն օժտված է լուքը լրացնելու բացառիկ կարողությամբ: Զգեստապահարանումդ դրա բացակայությունը լրացնելու համար՝ այցելի՛ր Ծիծեռնակաբերդի 3-րդ խճուղի՝ Դալմա Գարդեն մոլ, և Rio Galleria-ից ձեռք բեր Michael Kors-ի հանրահայտ բագետ պայուսակները:


Հաստ տակացուներով կոշիկներ


2020-ը թողնում ենք հետևում, սակայն անցած տարվա միտումներից հաստ տակացուներով կոշիկները մեզ հետ կլինեն նաև 2021-ին։ Դե ինչ, դեպի հաջողություններ տանող ճանապարհը անցի՛ր հարմարավետ ու նորաձև կոշիկներով, որոնք կարող ես ձեռք բերել Դալմայի Stradivarius խանութ-սրահից։


Կաշվե իրեր


2020 աշուն-ձմեռ հավաքածուներում գերակշռող թրենդային կաշվե հանդերձանքները շարունակում են մնալ ամենապահանջվածը նաև այս սեզոնին։ Նորաձև կաշվե իրեր՝ տաբատներ, կիսաշրջազգեստներ, վերարկուներ, կարող ես գտնել Դալմայի գրեթե բոլոր խանութներում՝ Bershka, Pull&Bear, Stradivarius և այլն։