5 աքսեսուար, որ կընդգծեն քո անհատականությունը 2020-ին

5 աքսեսուար, որ կընդգծեն քո անհատականությունը 2020-ին


Կյանքն իդեալական չէ, բայց քո լուքը կարող է լինել իդեալական: Իսկ ո՞րն է իդեալական լուքի գլխավոր գրավականը։ Իհարկե՝ անհատականությունն ընդգծող աքսեսուարները։ Աքսեսուարների այս տարվա թրենդներն ամբողջությամբ պտտվում են պայծառ գույների, ծավալուն ձևերի և համարձակության թեմատիկայի շուրջ։ Եթե նման աքսեսուարներն արդեն տեղ չունեն քո զգեստապահարանում, ժամանակն է այն թարմացնելու և խենթություններ փորձելու համար։

Եվ այսպես՝ ծանոթացիր 2020 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենասիրված թրենդներին, որոնք կարող ես ձեռք բերել օնլայն։



Գունավոր ակնոցներ

Այն, ինչ կարող է ակնոցը հաղորդել քո լուքին, անփոխարինելի է՝ խորհրդավորություն, խարիզմատիկ ծանրություն, իսկ այս տարվա թրենդներով դրանց գումարվում է նաև որոշակի խենթությունը։ Բոլորը սիրում են ընդգծված խենթ դետալներ։ Փորձիր նման դետալներ ներառել քո լուքում՝ սկսելով հենց ակնոցից։ Դալմայի հագուստի և աքսեսուարների խանութ-սրահները թարմ են պահում հավաքածուները։



Բազմագույն պայուսակներ

Սև խիստ ձևվածքի պայուսա՞կ։ Եթե պաշտոնական դասականությանը չես հետևում, ապա նման պայուսակը նախորդ տասնամյակ է։ Գորշությանն այս տարի փոխարինում են գույները, արտահայտչականությունը և համարձակությունը։ Իսկ քանի որ պայուսակը լուքի ամենաակներև աքսեսուարներից է, այն պետք է ընտրել մտածված։ Գույներից զատ ուշադրություն դարձրու նաև պայուսակի ձևին, այն կարող է ամենաանսպասելի տեսքն ունենալ՝ պարկաձևից մինչև տուփ հիշեցնող, կամ կարող է ունենալ փոքրիկ դրամապանակ կախված պայուսակի գոտուց։



Կոճից խոշոր կոշիկներ

Ո՞վ է ասել, որ կոճից ծանր կոշիկները կոտրում են կանացիությունը։ Դրանք կրելով զգեստների, մի քիչ ագրեսիվ, բայց միևնույն ժամանակ բնական դիմահարդարումով՝ կստեղծես խորհրդավոր, ուժեղ, համարձակ ու մի քիչ վայրի գրավչությամբ կերպար։



Ծավալուն զարդեր


Քարերով, թե առանց քարերի՝ նորաձևության այս տարվա թրենդներում գլխավոր տեղն են զբաղեցնում խոշոր, ամուր զարդերը։ Մեծ ուշադրության է արժանանում հատկապես բնական երանգների լուքը, որտեղ առկա են ծավալով և գույնով իշխող զարդեր։ Ընտրիր սպիրալաձև կամ բազմագույն խոշոր քարերով ականջօղեր, նույն ձևով՝ թևնոցները և մատանիները, կամ էլ սովորականից ավելի մեծ շղթայաձև վզնոցներ, որոնք կարող ես կրել մի քանի շերտով։



Գլխարկներ 90-ականներից


Ի՞նչ, տարեց զբոսաշրջիկների սիրելի գլխարկները նորաձևության ամենատարածված թրենդն է այս տարի։ Գերազանց է։ Նշանակում է՝ կարող ես ամառը վայելել՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից դեմքդ պաշտպանելով։ Այս աքսեսուարը հատկապես լավ է նայվում լայն տաբատների և ջինսերի, ծավալուն գունավոր սպորտային կոշիկների, և իհարկե խոշոր շղթայաձև վզնոցների հետ։



Ծավալ, երանգ և համարձակություն - ահա 2020-ի գարուն-ամառ սեզոնի նորաձևության թեմատիկան։ Եթե ի սկզբանե այն քո զգեստապահարանի մի մասն է, ապա այս տարի շողալու ես, ինչպես քո սիրելի կերպարները նորաձևությունում։ Իսկ եթե այս ոճը քեզ խորթ է, ապա գուցե ժամանակն է նոր բան փորձելու։ Ամեն դեպքում՝ Դալմա գարդեն մոլում կգտնես ցանկացած ոճի և նախասիրության նորաձևության և արտահայտչականության պարագաներ։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020