5 հնարք՝ ձմեռային լուքը հետաքրքիր դարձնելու համար

Հունվարյան մռայլ եղանակային պայմաններում երբեմն տրամադրություն չի լինում զգեստապահարանում նորամուծություններ կատարելու և հետաքրքիր կերպարներ ստանալու համար։ Այսպիսով, հետզհետե հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ամեն օր կրում ենք նույն հարմարավետ տաբատն ու թաքնվում փքուն վերարկուի հետևում։


Եթե այս պատմությունը հենց քո մասին է, ուրեմն մեր խորհուրդները հիմա ավելի քան տեղին են։



Ընտրի՛ր մետաքսյա շարֆեր


Տաք, մեծ ու ծավալուն շարֆի փոխարեն ընտրի՛ր նուրբ մետաքսե տարբերակ։ Ֆրանսուհիների սիրելի այս հնարքը էլեգանտ դասականություն կհաղորդի կերպարիդ։ Իսկ եթե մտածում ես ցրտի մասին, ապա մի քանի շերտով փաթաթելու դեպքում քամին այլևս խնդիր չի լինի։ Արի՛ Accessorize՝ քո շարֆի հետևից։


Ընդգծի՛ր իրանդ գոտիով


Տաքուկ ձմեռային զգեստները թաքցնում են կառուցվածքի գեղեցիկ ուրվագծերը։ Գրավչությունդ ընդգծելու և միևնույն ժամանակ սիրելի զգեստից չհրաժարվելու լավագույն տարբերակը գոտին է։


Դալմայի MANGO խանութ-սրահն առաջարկում է չեզոք երանգների գործվածքից զգեստներ, ինչպես նաև՝ դրանց համահունչ գոտիներ, որոնք կզարդարեն իրանդ։


Փոխարինի՛ր վերարկուդ երկար ու տաք ժիլետով


Հոգնե՞լ ես վերարկուներից, ուրեմն տաք ու նորաձև ժիլետ ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Դրանք կարող ես կրել ավելի թեթև գարնանային կամ աշնանային վերնազգեստիդ հետ ու շատ ժամանակակից ու ոճային տեսք ունենալ։ Դալմայի ZARA խանութ-սրահն առաջարկում է ժիլետների տարբեր մոդելներ․ այստեղ անպայման կգտնես քոնը։


Ավելացրու՛ լուքիդ որևէ շողշողուն իր


Իսկ ո՞վ է ասում, որ փայլուն հագուստը միայն երեկոյան հավաքույթների համար է։ Ընդհանուր լուքիդ մեջ որևէ փայլուն տարրը միայն դրական լիցքեր կհաղորդի այս մռայլ ու մառախլապատ եղանակին։ Շողշողուն հանդերձանքիդ համար այցելի՛ր Դալմա՝ Bershka, Monsoon և Mango սրահներ։


Համադրի՛ր սպորտային հագուստը վառ աքսեսուարների հետ


Եթե սպորտային հագուստն արդեն դարձել է քո ամենօրյա սիրելի հանդերձանքը, հոգ չէ, անհրաժեշտ է միայն աքսեսուարների միջոցով նոր շունչ հաղորդել դրան։ Սպորտային հագուստի հետ մեծ ու աչքի ընկնող զարդերի կիրառությունն ու վառ գույնի պայուսակների համադրությունն առօրյա միապաղաղությանը կփոխանցի անսովոր վառ երանգներ։