90-ականների շունչը քո զգեստապահարանում

Նորաձևության աշխարհում անցյալի թրենդները շատ հաճախ են հետ վերադառնում, իհարկե, նոր ներկայացումներով։ Անդրադառնանք 90-ականների նորաձևությանը, որի շատ տարրեր այսօր առկա են մեր զգեստապահարանում՝ ազատ ուրվագծեր, լայն ուսեր, մինի կիսաշրջազգեստներ ու վառ գույներ։


90-ականների նորաձևությունը զարգանում էր մի քանի տարբեր ուղղություններով, սակայն, դրանցից բոլորին էլ համախմբում էր այդ ժամանակահատվածին բնորոշ՝ փոքր-ինչ ապստամբ ոգին։ Պատճառն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ 90-ականները հայտնվել էին հնի և նորի սահմանագծին։


Առանձնացրել ենք 90-ականների նորաձևությամբ ներշնչված որոշ տենդենցներ, որոնք շարունակում են ակտուալ լինել նաև այսօր։


Պուտավոր պրինտ


«Սիրունիկը» ֆիլմի Ջուլիա Ռոբերթսի գոլֆի միջոցառման համար նախատեսված զգեստից մինչև արքայադուստր Դիանայի հանդերձանքներից հայտնի պուտավոր պրինտը 90-ականներին բնորոշ տպվածք էր, որը մինչ այժմ պահպանում է իր դիրքը պրինտների բազմազանության մեջ։ Դալմայի շատ խանութներում կարող ես գտնել այս պրինտով հագուստ, իսկ նկարում ներկայացված զգեստները կարող ես ձեռք բերել Mango-ից, իսկ վերնաշապիկը՝ Stradivarius խանութ-սրահից։




Ներքևի հատվածում լայնացող ջինսե տաբատներ


Շնորհիվ օվերսայզ և ազատ ուրվագծերի տարածմանը՝ 90-ականներին ներքևում լայնացող տաբատներին նույնպես մեծ նախապատվություն էին տալիս։ Այժմ նման տաբատները կրկին թրենդային են, ինչպես նաև դրա արդիական՝ կտրված (cropped) տարբերակները։ Դալմա Գարդեն մոլի գրեթե բոլոր խանութներում էլ կգտնես նման մոդելներ՝ Zara, Mango, Pull&Bear։ Ուշադրություն դարձրու դետալներին և ընտրիր քո հավանած տարբերակը։


Լաքապատ փայլող հանդերձանքներ


90-ականների արդյունաբերական առաջընթացն իր արտահայտումն ունեցավ նաև ժամանակաշրջանի նորաձևության մեջ․ մասնավորապես՝ լաքապատ կաշվի օգտագործմամբ ֆուտուրիստական լուքերը դարձան առավել քան ակտուալ։ Դրանք փոքր-ինչ այլ ձևածքով՝ հիմա էլ նորաձև են և հասանելի Դալմայի Bershka խանութ-սրահում։


Վանդակավոր նախշով կիսաշրջազգեստներ


90-ականներին այնքան հայտնի վանդակավոր նախշը այսօր էլ շատ նորաձև է, իսկ կարճ կիսաշրջազգեստները՝ կրկին թրենդային։ Նկարներում ցուցադրված կիսաշրջազգեստների մոդելներն քեզ են սպասում Դալմայի 2-րդ հարկում՝ Stradivarius խանութ-սրահում։



բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020