Այս տարվա նորաձևության գույները

Ամեն տարի PANTONE Color Institute-ի մասնագետները նախքան տարվա գույն ընտրելը ուսումնասիրում են ամբողջ աշխարհում տարածված միտումները և ընդւոնում են իրենց որոշումը։ Այս տարվա համար, սակայն, նրանք ընտրեցին ոչ միայն մեկ, այլ երկու գույն: Դուետը, որը բաղկացած է Ultimate Grey-ից և Illuminating-ից, փոխարինում է 2020-ի սթափ ու հավերժական Classic Blue-ին: Այն նաև խոստանում է բարձրացնել մեր տրամադրությունը, ինչպես նաև պայծառություն հաղորդել մեր հանդերձանքին: Եկեք միասին ուսումնասիրենք գույներից յուրաքանչյուրը և բացահայտենք դրանց համադրությունները:

PANTONE Ultimate Grey - հուսալիության խորհրդանիշ

Հաշվի առնելով 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունները և սոցիալ-մշակութային կարգավիճակը այս տարվա գույն ընտրվեց Ultimate Grey-ը որը հաղորդում է հանգստության, առողջության և ճկունության զգացողություն: Այս գույնի հագուստը իդեալական ուղեկից է թե՛ աշխատանքային, թե՛ անձնական միջավայրում, քանի որ վերջինս կայունության և հուսալիության խորհրդանիշ է: Nobby-ում կարող ես գտնել Ultimate Grey-ը և՛ դասական, և՛ քեժյուալ տեսականու մեջ:

Արև և փայլ՝ PANTONE Illuminating-ը դրական հույզեր է ներշնչում

PANTONE Illuminating-ը պայծառ ու ուրախ դեղին է: Այն արտացոլում է աշխուժություն և կապված է ջերմ արևի հետ, որ լուսավորում է բոլորիս օրը ամբողջ աշխարհով մեկ: Հատկապես այսպիսի ժամանակներում շատ կարևոր է շրջապատել մեզ այնպիսի գույներով, որոնք մեզ հուսադրող տրամադրություն են ստեղծում և ստիպում տեսնել «լույս թունելի վերջում»: Իսկ որ գույնը կարող է էլ ավելի լավ արտայատել այս հույզերը և լավատեսությունը եթե ոչ պայծառ, փայլուն դեղինը: Գույնի հոգեբանության մեջ դեղին գույնը ներկայացնում է ջերմություն, ակտիվություն և ստեղծագործականություն: Այս գույնի հետ մենք կապում ենք կենսուրախությունը, երիտասարդությունը և սուր միտքը: Այս ուրախ երանգը հատկապես լավ ընտրություն է ամենօրյա հագուստի համար: Ի դեպ, Springfield-ի նոր գարնանային հավաքածուն ունի նաև Illuminating: Այս վառ դեղին վերնաշապիկները կհաղորդեն փայլ քո ընդհանուր տեսքին:


Մոխրագույն և դեղին. Գույների այս համադրությունը ունի հսկայական ոճային ներուժ


Չնայած Ultimate Grey-ը և Illuminating-ը չափազանց տարբեր են, դրանք գեղեցիկ են ընթանում միմյանց հետ: Սա հնարավոր է դարձնում ստեղծելու հետաքրքիր համադրություններ, որոնք ձեր հանդերձանքը վերածում են շատ գրավիչ և տարբերվող: Չմոռանանք նաև աքսեսուարների մասին: Միշտ էլ կարող ես ստանալ յուրահատուկ և ոճային տեսք համադրելով Obag-ի պայուսակները: Ի դեպ վառ դեղինը հիասքանչ համադրովւմ է նաև այլ գույների հետ ինչպիսիք են սպիտակ և շագանակագույն: Դեղինով մոնոխրոմ լուք ստանալու հաար կարող ես գալ Massimo Dutti: