DANZ. հայկական արտադրության ակնոցները Դալմայում

Շատերն են լսել DANZ ակնոցների մասին, սակայն բոլորը չէ, որ գիտեն՝ դրանք հայկական արտադրության են։


Ակնոցների արտադրություն հիմնելու համար ընկերության աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականից՝ շարունակաբար ուսումնասիրելով միջազգային փորձն ու փնտրելով լավագույն լուծումները:


Իտալական հումք ու սարքավորումներ ձեռք բերելուց մոտ մեկ տարի անց՝ 2019-ին, DANZ-ը ներկայացել է հայ սպառողին իր յուրօրինակ աշխատանքներով։


DANZ-ի կողմից արտադրվում են ինչպես արևային, այնպես էլ օպտիկական ակնոցներ: Շրջանակները պատրաստվում են ցելյուլոզային ացետատից (ֆրեզերնից), որը ճկուն է, թեթև, ջերմադիմացկուն ու հակաալերգիկ։ Հումքից մինչև ակնոցի ստացում շրջափուլը 30-40 օր է տևում, որովհետև յուրաքանչյուր ակնոց հատ առ հատ անցնում է բոլոր հաստոցներով ու ենթարկվում ձեռքով մանրակրկիտ մշակման:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նախապատրաստական փուլում գծագրի հիման վրա ընտրվում են գույները, հումքը կտրվում է եւ ուղարկվում առաջնային մշակման: Դրանից հետո առանձին պատրաստվում են ակնոցի դիմային հատվածն ու պոչերը:


Յուրաքանչյուր հաստոց հատուկ գործողության համար է․ 12 հաստոցների միջով անցնելուց հետո ակնոցի մասերը հատ առ հատ ձեռքով կոշտ մշակում են անցնում, իսկ տաքացման եղանակով երկաթե մասնիկների տեղադրումից հետո նորից են ձեռքով մշակվում՝ արդեն ավելի մանրակրկիտ ու նրբորեն: Ակնոցի փայլը հաղորդվում է փայտե հատիկներով լցված փայլեցնող թմբուկ սարքի միջոցով: Միայն այս գործընթացը 5 օր է տևում՝ բացառելով որևէ խազ:


Թմբուկից ակնոցի հատվածները հանելուց հետո դրանք ձեռքով հավաքվում են ու կրկին փայլեցվում: Վերջին՝ պիտակավորման փուլում ակնոցները ստանում են DANZ - Made in Armenia մակնշումն ու գեղեցիկ փաթեթավորմամբ ուղևորվում խանութ-սրահ՝ ներկայանալու հայ սպառողներին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայ վարպետների մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ստացված այս օրիգինալ ակնոցներն արդեն կարող եք ձեռք բերել Դալմա Գարդեն մոլի՝ առաջին հարկում գտնվող DANZ ֆեշն բուտիկից։ Ակնոցների գինը տատանվում է 21-29 հազար դրամի միջակայքում, որն արտադրողների պնդմամբ գին-որակ լավագույն հարաբերակցությունն է:


Ընկերության հիմնական նպատակն է դուրս գալ միջազգային շուկա ու ցույց տալ, որ հայկական ակնոցներն առավել քան մրցունակ են, իսկ մինչ այդ համեցե՛ք Դալմա՝ ընտրելու Ձեր ոճային ակնոցը DANZ հավաքածուից։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020