Ամանորը երեխաների համար ամենասպասված տոնն է։ Փոքրիկներն անհամբեր սպասում են ամանորյա հրաշքին ու իրենց նվերներին: Երեխաների համար ամանորյա նվերներ ընտրելիս խորհուրդ ենք տալիս համատեղել հաճելի անակնկալն օգտակարի հետ։
Մինչ նվերը ընտրելը, սակայն, հարկավոր է իմանալ երեխայի նախասիրությունները և, իհարկե, հաշվի առնել տարիքը։
Նկարչական իրեր
Գույների հրավառություն՝ մատիտներ, ջրաներկեր, մարկերներ, նկարչական պարագաներ․ Դալմայի Pen Box խանութ-սրահից կարող եք ձեռք բերել նկարչական իրեր, որոնք կբացահայտեն Ձեր փոքրիկների ստեղծագործական ներուժը։
Զարգացնող խաղեր
Զարգացնող խաղերի ու խաղալիքների տարատեսակ տարբերակներ կարող եք գտնել Mankan խանութ-սրահում։ Խաղերը նպաստում են երեխաների երևակայության և ուշադրության զարգացմանը, ինչպես նաև հիանալի ժամանց են ապահովում փոքրիկների համար։
Գիրք
Խրախուսե՛ք ընթերցանությունը՝ նվիրելով գիրք։ Bookinist-ում կարող եք գտնել գրքեր, ինչպես դպրոցականների, այնպես էլ նկարազարդ հեքիաթի գրքեր և փոխակերպվող խաղ-գրքեր մանուկների համար։
Հավաքածուներ
Երեխաները սիրում են նվերներ իրենց սիրելի հերոսներով։ Miniso խանութ-սրահը ներկայացնում է Marvel-ի և Disney-ի հերոսներով հավաքածուներ, որոնք ներառում են բաժակներ, դրամապանակ, գրենական պիտույքներ, պայուսակներ և էլի շատ այլ իրեր։
Հագուստ
Հագուստի հարցում ընտրություն կատարելը մի փոքր բարդ է, բայց եթե, այնուամենայնիվ, որոշեք հագուստ նվիրել, ապա ավելի լավ է ընտրել տոնական տարբերակներից։ Զեղչված գեղեցիկ մոդելներ կարող եք ձեռք բերել Դալմայի Carter's կամ Okaidi խանութ-սրահներից։