Ի՞նչ նվիրել Ամանորին․ նվերի 5 տարբերակ տղամարդկանց համար

Բոլորին է հայտնի՝ տղամարդու համար նվեր գտնելը բարդ գործ է։ Առաջին հերթին, նվերի ընտրությունը կախված է նրանից, թե ում համար է այն նախատեսված՝ հայրիկիդ, եղբորդ, ընկերոջդ կամ, գուցե, որդուդ։ Այնուհետև, պետք է հաշվի առնել նրա նախասիրությունները, և եթե գիտեք դրանք, ապա ընտրությունն շատ ավելի հեշտ կլինի։


gifts for men

Այս դժվար ընտրության հարցում կողմնորոշվելու համար՝ ներկայացնում ենք նվերի մի քանի գաղափար, որ կարելի գտնել Դալմա Գարդեն մոլում։


Ժամացույց


Անկախ նրանից, թե ում համար ես գնում ժամացույցը, կարող ես համոզված լինել՝ այն անպայման կգնահատվի։ Անհրաժեշտ է միայն ընտրել նրա համար համապատասխան մոդել՝ թե՛ ոճի, թե՛ տարիքի առումով։ AWI International հայկական ժամացույցները կատարյալ ընտրություն կդառնան հարազատների համար, իսկ խանութ-սրահի աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ ճիշտ մոդելի ընտրության հարցում։


Գրիչ կամ օրատետր


Բազմազբաղ տղամարդկանց կարելի է օրատետր նվիրել՝ առօրյա աշխատանքները պլանավորելու համար։ Penbox խանութ-սրահն, ի դեպ, արդեն համալրվել է Moleskine 2021 օրատետրերով։ Իսկ եթե նա աշխատանքի մեջ մի գրչի հարվածով կարևոր որոշումներ է կայացնում, ուրեմն կարող ես նվիրել Parker գրիչ, վստահ ենք՝ նրան դուր կգա։


Հագուստ


Հագուստի որևէ տեսակ խորհուրդ է տրվում նվիրել միայն շատ մտերիմներին, քանի որ այս հարցում սխալ ընտրություն կատարելու հավանականությունը մեծ է, և, գուցե, նվերը այնքան էլ տեղին չլինի։ Իսկ եթե դա անելու եք Ձեր ընկերոջ կամ ամուսնու համար, ապա խորհուրդ ենք տալիս Celio-ի նվեր-տուփերը, որոնք համադրում են խաղն ու նվերը։ Ինչպես ասում են՝ համադրի՛ր հաճելին օգտակարի հետ։


Աքսեսուարներ


Mexx dalma

Դրամապանակը կամ մի զույգ կաշվե ձեռնոցը նույնպես լավ գաղափար է, հատկապես՝ նման էլեգանտ տուփով։


Դալմայի առաջին հարկում գտնվող Mexx խանութ-սրահում կարող եք գտնել Top Secret ապրանքանիշի այս հավաքածուն, որն անպայման հավանության կարժանանա։


Հիշի՛ր՝ աքսեսուարները ոչ միայն լրացնում են կերպարը, այլ նաև ընդգծում են անհատականությունը և բացահայտում մարդու բնավորության գծերը։



Տեխնիկա


Շարժական բարձրախոսներ կամ ականջակալներ՝ հիանալի ընտրություն երաժշտասերների համար։ Զիգզագ խանութ-սրահում ներկայացված են զանազան հնարավորություններով և տարբեր գնողունակության մոդելներ։