Ինչպե՞ս խնամել մազերը․ խորհուրդներ Դալմայից

Մեզնից շատերը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից ավելի զգուշորեն պաշտպանում են մաշկը, քան մազերը: Սակայն մազերն էլ մաշկի պես վնասվում են փոշուց, կեղտից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ կարիք ունենալով նույնչափ հոգատար վերաբերմունքի:


Ի՞նչ է կատարվում մազերի հետ ամռան արևի ճառագայթները «վայելելուց» հետո

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցում են մազերի հյուսվածքների մեջ՝ վնասելով և չորացնելով դրանք,

  • Մազերը կորցնում են պիգմենտացիան՝ ստանալով խամրած տեսք,

  • Բարձր ջերմաստիճանի պատճառով մազերը դառնում են ավելի փխրուն,

Ի՞նչ անել և չանել մազերի ճիշտ խնամքի համար

  • Պարբերաբար թեթևացրու մազերիդ վնասված ծայրերը․

Այսպես մազերն ավելի թարմ և առողջ տեսք կունենան: Որքան էլ դժվար է հրաժարվել երկար մազերից, առողջ վարսերն ավելի հարուստ տեսք ունեն: Իսկ քանի որ առողջ մազեր ունենալը սկսվում է առողջ գլխամաշկից, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել գլխամաշկի համար նախատեսված սկրաբ։ Դալմայի Organicus խանութ-սրահում ներկայացված Natura Siberica ապրանքանիշի այս միջոցը խորապես մաքրում է մաշկը և պայքարում թեփի դեմ, իսկ մերսող շարժումներով սկրաբի տարածումը ակտիվացնում է արյան շրջանառությունը՝ սնուցելով մազի արմատները։

  • Խուսափիր վարսահարդարիչ օգտագործելուց

Ավելորդ ջերմությունը էլ ավելի կվնասի քո մազերը: Եթե անհնար է ամբողջությամբ հրաժարվել մազերը վարսահարդարիչով չորացնելուց, ապա գոնե նվազեցրու այդ պրոցեսի շաբաթական քանակը և տևողությունը։ Նշենք նաև, որ Natura Siberica ապրանքանիշի չիչխանի շարքը ներառում է նաև մազերի հարդարման սփրեյ, որն ունի տերմո-պաշտպանություն, ֆիքսում է հարդարումը և պահպանում մազի էլաստիկությունը։


  • Պաշտպանիր մազերդ բացասական ազդեցություններից․

Մեր մազերն ամեն օր ենթարկվում են շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններին՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, օդի աղտոտվածություն և այլն։ Վնասակար ներգործությունները նվազեցնելու համար կարող ես տարբեր լուծումներ գտնել. արևի ճառագայթներից վարսերը պաշտպանելու համար առաջարկում ենք ոճային լուծումներ՝ բանդանաներ, գլխարկներ, իսկ քաղաքի աղտոտված օդից պաշտպանելու հարցում օգնության կգա Yves Rocher ֆրանսիական ապրանքանիշի Anti-Pollution շարքը։ Այս շարքի խնամքի միջոցները մազերի համար պաշտպանիչ վահանի դեր են կատարում ու առողջ փայլ տալիս դրանց։

  • Որքան էլ դժվար է այս կանոնը պահպանել, խուսափիր մազերդ հաճախակի լվանալուց․

Գլխամաշկն արտադրում է բնական յուղ, որը պաշտպանիչ դեր ունի: Սակայն որքան հաճախ ենք լվանում մազերն, այդքան արագ և շատ է արտադրվում այդ յուղը՝ դառնալով չափազանց շատ էսթետիկ տեսք ունենալու համար: Մազերդ լվանալու հաճախականությունը կախված է մազերիդ ճարպոտ կամ չոր լինելուց, սակայն կարևոր է նաև ճիշտ ընտրել շամպունը։ Հրաժարվիր սուլֆատներ պարունակող շամպուններից, որոնք չորացնում ու շերտավորում են առաջացնում։ Դալմայում գտնվող Nairian հայկական ապրանքանիշն առաջարկում է բնական բաղադրիչներով խնամքի միջոցներ՝ շամպուն, բալզամ, ինչպես նաև մազապարկիկներն ամրացնող շիճուկ։ Նաիրիան պրոդուկտների բաղադրության մեջ առկա բնական յուղերն ու եթերայուղերը կսնուցեն և կփափկեցնեն մազերդ՝ հաղորդելով դրանց փարթամ տեսք։

  • Լողավազանից օգտվելուց հետո ցնցուղ ընդունիր

Քլորը ևս չորացնում և վնասում է մազերը: Եթե ներկած մազեր ունես, ապա հավանաբար նկատել ես, որ լողավազան այցելելուց հետո խամրում է նաև մազերի ներկը: Լողավազանից հետո արևային լոգանքի ժամանակ մազերդ անպայման պաշտպանիր արևից։ Եթե այս ամառ չես հետևել այս կանոններին և արդեն վնասել ես մազերդ, դեռ ուշ չէ, կարող ես օգտագործել հատուկ վնասված մազերի համար խնամքի միջոցներ, որոնք կգտնես Դալմայի The Face Shop խանութ-սրահում։

  • Շատ ջուր խմիր

Որքան էլ հետևողական լինես մազերի խնամքի նկատմամբ, դրանք միևնույն է առողջ տեսք չեն ունենա, եթե օրգանիզմը ջրազրկված է: Մազերն օրգանիզմի մի մասն են, և դրանց առողջությունն ու երկարակեցությունը նույնպես կախված է ընդունած ջրի քանակից:


  • Հաճախակի սանրվիր

Սանրվելու ընթացքում գլխամաշկը մերսվում է, արյան շրջանառությունը լավանում է, ինչն էլ խթանում է մազերի աճին: Սակայն, հիշիր, որ չի կարելի մազերը սանրել թաց ժամանակ: Խոնավությունից մազարմատները փափկում են և հեշտ են պոկվում:


  • Օգտագործիր մազերի խնամքի բնական միջոցներ

Պետք չէ խնայել, երբ հերթը հասնում է մազերին․ չէ՞ որ առողջ մազերը արտաքին տեսքի գրավչության մեծ մասն են կազմում: Օգտվիր միայն օրգանիկ և բնական խնամքի միջոցներից: Հաճախակի դիր մազերի սնուցող դիմակներ և օգտագործիր պաշտպանիչ յուղեր: Դալմայի առաջին հարկում գտնվող L'Occitane ֆրանսիական ապրանքանիշի խանութ-սրահում կգտնես մազերի վերականգման համար նախատեսված շարք, որի բաղադրության մեջ առկա հինգ եթերայուղերը կվերականգնեն մազերիդ վնասված կառուցվածքը՝ դրանց հաղորդելով առողջ փայլ ու ծավալ։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020