Ինչպե՞ս կազմակերպել երեխաների ժամանցը հունիսի 1-ին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը, հիանալի առիթ է, որպեսզի վերջապես մի կողմ թողնեք բոլոր այն խաղերն ու հնարքները, որոնց միջոցով երկու ամիս շարունակ տանը զբաղեցրել եք երեխաներին, ու նրանց հետ միասին ժամանցը կազմակերպեք դրսում:

Իսկ Դալմա Գարդեն մոլում ներկայացված հայտնի բրենդները կհուշեն, թե ինչով զբաղվել երեխաների հետ տանից դուրս՝ առաջարկելով նաև այդ զբաղմունքի համար հարմար ու շատ նորաձև հագուստ, որն ամենաուրախալի նվերը կդառնա ձեր փոքրիկների համար:


Սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է


Տնային մեկուսացումը վստահաբար կրճատել է երեխաների կյանքի շարժունությունն ու դինամիկան: Ու որքան էլ փորձել եք մարզանքներ կամ պարային մրցույթներ կազմակերպել, միևնույն է, երեխաների ներսում կուտակված էներգիան ամբողջությամբ չի սպառվել ու սպասում է դուրս պրծնելուն: Դա նշանակում է, որ սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Թենիսից մինչև ֆուտբոլ ու վազք, բակային խաղերի ընտրությունը մեծ է: Իսկ Դալմա Գարդեն մոլի մանկական խանութներում մեծ է սպորտային ժամանցի համար նախատեսված տեսականին: Այնպես որ, ճիշտ ժամանակն է նաև թարմացնելու երեխաների զգեստապահարանը:

Անվերջանալի զբոսանքներ ու հետազոտություններ


Կարանտինն արդեն չեղարկված է, սակայն սոցիալական հեռավորության պահպանումը դեռ ուժի մեջ է: Այդ պատճառով լավագույնը, որ կարող եք անել հիմա, երեխաների հետ զբոսանքներ ու հետազոտություններ կազմակերպելն է: Իսկ հետազոտությունների համար ամենաճիշտ վայրը Երևանի մեծ ու փոքր այգիներն են: Մնում է միայն այնպիսի հագուստ գնել երեխաների համար, որ իրենց հարմար ու հանգիստ զգան այգում խաղալիս: Դալմայի մանկական խանութ-սրահներում տարբերակները բազմազան են:

Պատրա՞ստ եք բացահայտելու բնության գաղտնիքները


Եթե քաղաքային ժամանցն այնքան էլ գրավիչ չի թվում, ապա կարելի է հունիսի 1-ն ավելի հեռվում էլ նշել: Բնության գրկում երեխաներին կսպասեն անծայրածիր դաշտերն ու անտառները, որտեղ կարելի է վազվզել, ծառերի վրա բարձրանալ ու նոր արկածներ փնտրել: Գրավե՞ց: Ուրեմն պետք չէ մոռանալ նաև ճիշտ ընտրված հագուստի մասին, որը կպաշտպանի երեխաներին չնախատեսված եղանակային փոփոխություններից ու երկար ծառայող, բայց նաև ոճային նվեր կդառնա:

Երեխաների ամառային հագուստի բոլոր առաջարկներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Դալմա Գարդեն մոլի մանկական խանութ-սրահներ, որոնց ցանկը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ․ https://www.dalma.am/stores



բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020