Ինչպե՞ս անցնել առողջ ապրելակերպի տան պայմաններում



Առողջ ապրելակերպի կարևորությունը հայտնի է բոլորիս, բայց ներկայիս դժվար իրավիճակում ֆիզիկական առողջությանը հետևելն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Օրեր շարունակ տանը մեկուսացած լինելը բերում է անշարժության, ինչի պատճառով էլ անկում է ապրում իմունային համակարգը, նվազում է աշխատունակությունը և, իհարկե, ընկնում է տրամադրությունը։ Այս պարագայում ի՞նչը կարող է կայուն մարզվելուն նպաստել ավելի լավ, եթե ոչ տրամադրող սպորտային հագուստն ու հարմարանքները։


Այսպիսով՝ քեզ ենք ներկայացնում սպորտային պարագաներ, որոնք կարող ես ձեռք բերել Դալմա գարդեն մոլից և տնային մարզումները դարձնել կայուն սովորություն։



ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ


Ի՞նչն ավելի լավ կտրամադրի ամենօրյա թեթև մարզանքներին, եթե ոչ որակյալ սպորտային հագուստը։ Դալմա գարդեն մոլի MegaSport խանութ սրահը միակն է Հայաստանում, որն իր հաճախորդներին է ներկայացնում Emporio Armani բրենդի բացառիկ սպորտային հավաքածուն տղամարդկանց և կանանց համար։ Հավաքածուում հասանելի է սպորտային հագուստ ցանկացած եղանակի և նախասիրության համար։

MegaSport-ը, սակայն, չի սահմանափակվում միայն նշված բրենդով։ Այստեղ կարող եք գտնել նաև ողջ աշխարհում սիրված Nike բրենդի սպորտային հագուստ և կոշիկներ։ Սա էլ ամենը չէ. MegaSport-ում կարող եք ձեռք բերել ավելի մատչելի սպորտային բրենդների հավաքածուներ, ինչպիսին է Joma-ն, որը ևս բավարարում է ցանկացած նախընտրություն։



ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐ


Սպորտային կոշիկները, թերևս, ամենակարևոր դերն ունեն մարզումներում։ Ունես հարմարավետ կոշիկներ, ուրեմն ունես երկար ու արդյունավետ մարզվելու էներգիա։ Այս կատեգորիայում քեզ ենք ներկայացնում Դալմա գարդեն մոլում Nike բրենդի՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչական խանութը։ Շատերի կողմից սիրված այս բրենդը հայ գնորդին է ներկայացնում իր ամենամեծ պահանջարկ ունեցող սպորտային կոշիկների տեսականին, որոնք առանձնանում են էսթետիկայով և հարմարավետությամբ։ Nike-ի հետ պարզապես անհնար է ինքդ քեզ մարտահրավել չնետելը։ Դե ուրեմն, Just Do It։

Արդեն նշված Megasport և Nike խանութ սրահներին է միանում նաև հայտնի Skechers բրենդը։ Բազմիցս նշված լինելով որպես ամենահարմարավետ սպորտային կոշիկների բրենդը Հայաստանում՝ Skecher-ն իր հաճախորդներին է ներկայացնում թեթև և ճկուն մոդելներ՝ հարմար հենց տնային մարզումների համար։

Հատկանշական է նաև այն, որ այս խանութն առաջարկում է մոդելներ՝ նախատեսված նաև մանուկների համար, քանի որ փաստ է՝ մանուկների մարզումները նույնքան կարևոր են, որքան ծնողներինը։



Մի քանի կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել սպորտային կոշիկներ ընտրելիս.

  • Կոշիկի քաշը. տանը մարզվելիս խուսափեք ծանր սպորտային կոշիկներ կրելուց

  • Կոշիկի երկարությունը. այն պիտի լինի 5-10 մմ ավելի երկար ոտքի չափսից, քանի որ մարզվելիս արյան արագացած շրջանառության հետևանքով ոտքը լայնանում է։

  • Կոշիկների լայնությունը. այն պիտի լինի թաթի լայնությունից մինչև 5 մմ ավելի լայն մատների հարմարավետությունն ապահովելու համար

  • Ոտքի դիրքը կոշիկում. սրա նկատմամբ հատկապես կարևոր է ուշադրությունը, քանի որ կոշիկում ոտքի սխալ դիրքի դեպքում շատ հեշտ է բազմաթիվ խնդիրներ ձևավորելը թե՛ հենց ոտքերում, թե՛ նույնիսկ ողնաշարում։ Հնարավոր է՝ կարիք ունենաս օգտագործելու բարձիկով ներդիրներ, որոնք ուղիղ կպահեն ոտքի դիրքը։



ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ


MegaSport, Nike, Skechers և Miniso խանութ սրահներն առաջարկում են նաև աքսեսուարների լայն ընտրանի մարզվողների համար։ Տանը մարզումների համար հատկապես օգտակար կլինեն յոգայի գորգը և ծանրաքարերը՝ մինչև 5 կգ։ Պակաս կարևոր չէ նաև մարզումների երաժշտությունը, ինչի դեպքում հաստատ օգտակար կլինեն որակյալ անլար ականջակալները՝ ընտանիքիդ մյուս անդամներին չխանգարելու համար։ Իսկ եթե այն երջանիկներից ես, ում համար հասանելի է առանձնատան ընդարձակ բակը կամ շենքի խաղահրապարակը, ապա մարզումներդ կրկնակի ավելի ուրախ ու արդյունավետ կանցնեն ցատկապարանի և գնդակի առկայության դեպքում։ Այս բոլորը կարող ես ձեռք բերել Դալմա գարդեն մոլի սպորտային և կենցաղի ու խնամքի խանութներից։


Դե ինչ, հուսանք առողջ ապրելակերպին անցնելու առաջին քայլն արեցիր։ Պատվիրիր անհրաժեշտ սպորտային հարմարանքները հիմա և ունեցիր ավելի առողջ հոգի՝ ավելի առողջ մարմնում։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020