Կաշվե իրերի թրենդի արտացոլումը 2020-ի աշուն-ձմեռ տեսականիում


Թրենդները գալիս-գնում են, սակայն կան իրեր, որոնք միշտ նորաոճ են, ինչպես, օրինակ՝ ջինսերը, սպիտակ վերնաշապիկները, սև զգեստն ու, իհարկե, ԿԱՇՎԵ իրերը:


Քեզ համար առանձնացրել ենք կաշվե իրեր, որոնց շնորհիվ այս սեզոնին կլինես ամենաթրենդայինը:


Բաճկոններ


Եթե դեռ չես գնել կաշվե վերնազգեստ, ապա ճիշտ ժամանակն է, որ այն հայտնվի քո զգեստապահարանում: Գրեթե բոլոր ապրանքանիշերի աշուն-ձմեռ հավաքածուներում կգտնես կաշվե վերարկուներ ու բաճկոններ, որոնք բացի նորաձև լինելուց նաև հիանալի պաշտպանում են քամուց։ Դալմայի խանութներն առաջարկում են կաշվե փքուն բաճկոնների տարատեսակ մոդելներ՝ կարճ կտրվածքից մինչև օվերսայզդ տարբերակներ։


Տաբատներ


Կաշվե թրենդը չի սահմանափակվում միայն բաճկոններով և վերարկուներով, ավելին՝ ամբողջական կաշվե լուքերն միայն խրախուսելի են։ Դալմայի Zara, Mango և Stradivarius խանութներում կգտնես տարբեր ձևվածքի ու գույների տաբատներ:



Դե իսկ աշնանային գունապնակի երանգներով լեգինսները կատարյալ ընտրություն են ոճային համադրություններ ստանալու համար։



Զգեստներ


Այս սեզոնին հաճախ ենք մի քանի շերտով հագուստ կրում, և երբ շերտերը ներդաշնակ են՝ էլ ավելի ինքնատիպ կերպար ենք ստանում։ Այնպես որ, դեռ վաղ աշնանը ձեռք բերված զգեստներից մի՛ շտապիր հրաժարվել, չէ որ դրանք հիանալի լուծում են ձմեռային լուքերի համար։ Կաշվե զգեստները կարելի է կրել վերնաշապիկների կամ բարձր օձիքով սվիտրերի հետ։



Իսկ եթե աշնանը նման զգեստ չես հասցրել գնել, դեռ ուշ չէ, ավելին՝ որոշները հիմա կարող ես զեղչով գնել։ Դալմայի Stradivarius, Zara, Mango և Bershka խանութ-սրահներում կգտնես զանազան մոդելներ՝ գոտիով, դասական, ինչպես նաև հիմա շատ ակտուալ դարձած վերնաշապիկ-զգեստներ։


Կիսաշրջազգեստներ


Եվ վերջում, չմոռանանք շրջազգեստների մասին, որոնք հարմար են ցանկացած առիթի համար։ Կերպարիդ գրավչություն հաղորդելու համար կարող ես համադրել կիսաշրջազգեստդ մի զույգ երկարաճիթ կոշիկների հետ։


Դե իսկ լինի կիսաշրջազգեստը մինի, թե երկար-գլանաձև, սև, թե գունավոր, ուղիղ, թե ծալքավոր, դու հեշտությամբ կարող ես գտնել հենց քո ոճին համապատասխան տարբերակը Դալմայի Zara, Stradivarius և Mango խանութ-սրահումներում։


Այցելի՛ր Դալմա, որտեղ ամենաթրենդային կաշվե հանդերձանքները խանութ-սրահների ցուցափեղկերից այն կողմ քեզ են նայում:

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020