Դիմահարդարման թրենդներ, որ կուղեկցեն քեզ ամբողջ տարվա ընթացքում

Ամառը վառ գույների, տրամադրության և նույնքան վառ շպարի համար է, բայց վերջինս այս տարի ուղեկցելու է մեզ տարվա բոլոր եղանակներին: Դե ինչ, խոսե՞նք 2020-ի դիմահարդարման թրենդներից:

Չնայած դիմահարդարման հարցում թրենդներին ոչ միշտ ենք հետևում, այնուամենայնիվ, այս տարվա միտումներն իսկապես արժանի են բարձրաձայնման: 2020-ի մեյքափ նորամուծություններն առաջարկում են դուրս գալ հարմարավետության շրջանակից ու չվախենալ լինել մի փոքր ստեղծարար։


Փայլուն մաշկ, ստվերաներկի վառ երանգներ, վարդագույն այտեր ու նեոնային գծաներկված աչքեր՝ լուքեր, որոնք դառնալու են այս տարվա ոգեշնչման մեր անսպառ աղբյուրները:

Հայելային մաշկ


Շողացող մաշկն առողջ ու խնամված տեսքի գրավականն է, իսկ փայլուն կամ հայելային շպարը՝ տարվա միտումներից: Այնպես որ հատկապես ամռանը, քանի դեռ շարֆերն ու վերարկուները նորից չեն գրավել մեր զգեստապահարանը, ոչ մի դեպքում չենք մոռանում հայլայթերի մասին։ Իհարկե, գեղեցիկ փայլ ստանալու համար սկզբում պետք է պատրաստել մաշկը՝ խոնավացնելով այն, ինչպես նաև ընտրելով շպարի ճիշտ հիմք։ Դալմայի կոսմետիկայի խանութներից կարող ես գտնել այն բոլոր պրոդուկտները, որոնք անհրաժեշտ են նման շպարի համար, իսկ եթե որևէ հարցում չկողմնորոշվես՝ դիմի՛ր խանութ-սրահի խորհրդատուներին, և նրանք նույնիսկ մի քանի հնարքով կկիսվեն քեզ հետ։

Վառ ստվերաներկ


Տարվա դիմահարդարման միտումները թելադրում են շեշտել աչքերը՝ օգտագործելով վառ գույներ։ Չնայած 2020-ի մյուս անխուսափելի «թրենդը»՝ դիմակների առկայությունը, ընտրության մեծ հնարավորություն կարծես չի էլ թողել։ Հիթային գույները ոչ միայն հագուստի և աքսեսուարների համար են. դրանք տարածվում են նաև շպարի միջոցների, իսկ ավելի կոնկրետ՝ ստվերաներկի վրա։ Ուրեմն, զինվում ենք նորաձև կապույտի և մանուշակագույնի ամենալայն գունապնակով և վստահ պայծառություն ենք հաղորդում մեր առօրյային:

Աչքերի գրաֆիկական գծաներկում


Եվ, իհարկե, բոլոր ժամանակների սիրված սլաքները: Աչքերի դասական գծաներկումը շարունակում է պահպանել իր հաստատուն տեղը, սակայն այս տարի ավելի արդիական է աչքերի գրաֆիկական դիմահարդարումը՝ նեոնային կամ սպիտակ երանգների օգտագործմամբ։ Մի՛ վախեցիր լինել տարբերվող, մի փոքր փորձարկումներ արա՛, ստեղծագործի՛ր ու ստացի՛ր այնպիսի գծաներկում, որը կարտահայտի վառ անհատականությունդ։

Գունավոր թարթչաներկ


Սեզոնի մեկ այլ միտումը՝ գունավոր թարթչաներկի օգտագործումը, վառ կերպար նախընտրողներին նույնպես անտարբեր չի թողնի։ Որոշ ժամանակով հրաժարվի՛ր սև թարթչաներկից ու մի քիչ գույներ ավելացրու առօրյայում, չէ՞ որ 2020-ի թրենդները հենց համարձակության ու ստեղծարարության մասին են։ Կարմիր, կապույտ կամ կանաչ, ընտրի՛ր գունավոր թարթչաներկի քո երանգը Դալմայի կոսմետիկայի խանութ-սրահներից։

Վարդագույն այտեր


80-ականների վարդագույն երանգավորված այտերը կրկին ակտուալ են։ Շիկնած այտերը, թերևս, կերպարին դրամատիկ տրամադրություն են հաղորդում։ Այնպես որ մոռացի՛ր բրոնզագույն այտաներկի մասին ու արի՛ Դալմա վարդագույնի քո երանգի ետևից։ Դալմայում ընտրությունը մեծ է՝ Rouge, MAC Cosmetics և Flormar խանութ-սրահներում անպայման կգտնես 2020-ի թրենդներին համահունչ շպարի միջոցներ։

Տարվա միտումներն, իհարկե, կարևոր են, սակայն դրանցից ոչ բոլորն են մեր կերպարին համապատասխան: Այնպես որ, պետք է ինքդ որոշես թրենդներից որոնք ընտրել և ինչպես դրանք կիրառել քեզ համար։

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020