Ի՞նչ նվիրել Ամանորին․ նվերի 5 տարբերակ կանանց համար

Ամանորյա անցուդարձը յուրահատուկ ջերմությամբ է լցնում Դալմայի սրահները, չէ՞ որ բոլորն էլ ցանկանում են նվերների միջոցով ուրախություն պարգևել իրենց սիրելիներին։ Նվերներ ընտրելու գործընթացը միշտ հաճելի է, երբ գիտես՝ այն ժպիտ է պարգևելու: Այնուամենայնիվ, երբեմն ընտրությունը կարող է բարդ լինել։ Հենց այս պատճառով էլ քեզ ենք ներկայացնում նվերների 5 տարբերակներ, որոնք անպայման հավանության կարժանանան կանանց կողմից։


Խնամքի միջոցներ


Յուրաքանչյուր կին խնամքի միջոցների կարիք ունի և, բացի այդ, դրանց ընտրության դեպքում սխալվելու հավանականությունը քիչ է։ Խնամքի միջոցը կարելի է ընտրել կախված տարիքից և մաշկի տեսակից։ Nairian ապրանքանիշը ներկայացնում է ամանորյա նվերների գեղեցիկ հավաքածուներ, իսկ 30.000 դրամի գնումներ կատարելու դեպքում, հավաքածուն ներառում է նաև ճերմակ գուլպաներ՝ գործված Երևանում ապաստանած Արցախցի կանանց կողմից։


Զարդատուփ


Զարդերի սիրահարներին անպայման դուր կգա զարդատուփը, որն այնքան է հեշտացնում հանդերձանքին համապատասխան զարդ ընտրելու խճճված պրոցեսը։ Vollmond խանութ-սրահում ներկայացված է զարդատուփերի լայն տեսականի։


Տնային հագուստ


Տաք ու հարմարավետ տնային հագուստ, գիշերազգեստ, գուլպաներ, հողաթափեր կամ բոլորը միասին՝ ի՞նչը կարող է լինել ավելի ցանկալի այս ցրտաշունչ ձմռանը։ Oysho խանութ-սրահում կգտնեք տարբեր ոճի տնային հագուստի հավաքածուներ, ինչպես ամանորյա նախշերով, այնպես էլ՝ միագույն։


Սպասք


Հյուրասեր կանայք անպայման կհավանեն սպասք նվեր ստանալու գաղափարը։ Համեղ սնունդը գեղեցիկ սպասքով մատուցելը էլ ավելի լավ տրամադրություն է ստեղծում հյուրընկալի համար։ Բյուրեղապակյա բաժակների հավաքածու, ճենապակյա ափսեներ, մրգաման կամ սեղանի զարդարանքի որևէ իր՝ այս ամենը կարող եք գտնել Դալմայի Praha խանութ-սրահում։


Զարդեր


Ծաղիկներն ու զարդերը, թերևս, ամենասպասված նվերներն են կանանց համար։ Զարդերի ու ժամացույցների լայն տեսականի կարող ես գտնել Time խանութ-սրահում։ Այստեղ ներկայացված են տարբեր ապրանքանիշեր՝ տարատեսակ ոճերի զարդեր, այնպես որ ընտրությունը հեշտ կլինի։


Իսկ եթե կարծում ես՝ նվերների վերոնշյալ գաղափարները դուր չեն գա նրան, ապա նվիրի՛ր ընտրության կատարյալ ազատություն՝ Դալմա Նվեր քարտ։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020