Դպրոցական համազգեստի կիրառության ծագման մասին շրջանառվում են ամենատարբեր փաստերը, և դրանցից ոչ մեկն էլ ստույգ չէ: Սակայն ամենահավանական տարբերակներից մեկը մեզ տանում է դեպի 1552 թվական, երբ Լոնդոնի Քրիստի հիվանդանոցի դպրոցում առաջին անգամ գործածեցին դպրոցական համազգեստ: Մինչ օրս դպրոցը փորձում է պահել համազգեստի հիմնական բաղադրիչները, մասնավորապես՝ կապույտ երկար բաճկոնը և ծնկին հասնող դեղին գուլպաները:
Միացյալ Նահանգներում դպրոցական համազգեստների մասսայական շարժումը սկսեց 1996 թվականի Բիլ Քլինթոնի այն հայտարարությամբ, որ եթե ցանկություն կա դպրոցներում դադարեցնելու դիզայներական հագուստի մրցակցությունը, ուրեմն պետք է ներդնել դպրոցական համազգեստ բոլորի համար: Այս հայտարարությունից հետո մինչև 1998 թվականը Նահանգների դպրոցների 25%-ը սկսեց համազգեստ կրել: Ըստ հետազոտությունների՝ համազգեստի կրումը երեխաների մեջ արթնացրեց կարգապահություն, կազմակերպվածություն և բարձրացրեց առաջադիմության ընդհանուր ցուցանիշը:
Այժմ ներկայացնենք Vogue ամսագրի կարծիքով աշխարհում ամենահետաքրքիր դպրոցական համազգեստներից մի քանիսը:






