Վերնաշապիկ-զգեստ. զգեստապահարանի ամենաունիվերսալ բաղադրիչը

Վերնաշապիկ-զգեստ. զգեստապահարանի ամենաունիվերսալ բաղադրիչը

Վերնաշապիկ-զգեստները, որոնք առաջին անգամ ներկայացրել է Քրիստիան Դիորը 1950–ականներին, այսօր դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը։ Անկախ այս զգեստների երկարությունից, ձևից ու պրինտից, դրանք միշտ նորաձև ու հմայիչ են։

Հագուստի այս ոճային տարրն առանցքային դեր ունի ամառային զգեստապահարանում, չէ՞ որ այն կարելի է զանազան համադրություններով կրել։ Հաճախ, երբ չես կողմնորոշվում ինչ կրել, զգեստ-վերնաշապիկն անմիջապես օգնության է հասնում։


Քեզ ենք ներկայացնում զգեստների տարբերակներ Monsoon, Desigual, Marks & Spencer և այլ ապրանքանիշերից, որոնք կգտնես Դալմա Գարդեն մոլի խանութներում։

Եթերային տեսք ունենալու համար առաջարկում ենք թափվող գործվածքով, դասական օձիքով և ընդգծված գոտկատեղով մոդելներ, որոնք հաղորդում են ռոմանտիկ տրամադրություն։


Հանդիպումների կամ երեկոյան ընթրիքների ժամանակ նման զգեստով սքանչելի տեսք կունենաս։

Առավել կանացի կերպար ստանալու համար կարող ես ընտրել մոդելներ, որոնց վրա ուշադրությունը հատկացված է դետալներին, օրինակ՝ փքված ուսեր, ընդգծված գոտկատեղ, ծալազարդումներ, ճարմանդներով թևքեր և նուրբ կտրվածքներ։


Իսկ Mango ապրանքանիշի այս տարբերակները հիանալի են ինչպես ընկերների հետ հանդիպումների, այնպես էլ առօրյայում կրելու համար։

Զգեստ, որը կարելի է շատ տարբեր կերպ կրել, համադրել էսպադրիլների, գլադիատորների, բարձրակրունկների, սպորտային կոշիկների, գոտիների և այլ աքսեսուարների հետ՝ ստանալով զանազան ոճային կերպարներ։


Մեծ է ընտրությունը նաև պրինտերի մեջ՝ աբստրակտ, ծաղկավոր կամ կենդանական, ինչպես նաև մշտապես ակտուալ դասական տպվածքներ՝ պուտավոր, վանդակավոր կամ զոլավոր։

Բոհո ոճը նախընտրողներին դուր կգան ավելի ազատ մոդելներ՝ այնպիսի գրավիչ դետալներով, ինչպիսին են ծոպերով եզրերը, փնջերը կամ ասեղնագործ դետալները։


Մինիմալիզմի սիրահարներին խորհուրդ ենք տալիս կրել բաց երանգների, լայն և ազատ ձևվածքով, միատոն տարբերակներ՝ համադրված բարակ գոտու ու ծավալուն պայուսակի հետ։


Միատոն տարբերակներ կգտնես Դալմա Գարդեն մոլի Zara և Massimo Dutti խանութ-սրահներից։

Իսկ եթե սիրում ես հագուստի շերտային համադրություններ, ապա կարող ես կրել զգեստի հետ ջինսեր, մատիտ-կիսաշրջազգեստ, լեգինսներ, տոպեր, շապիկներ կամ շորտեր։ Միայն թե հիշի՛ր, որ ներդաշնակ լուք ստանալու համար կարևոր է ճիշտ համամասնություններով համադրություն ստանալը։

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020