Կոշիկի 5 տեսակ, որ պետք է ունենալ զգեստապահարանում

Քանի՞ զույգ կոշիկ ունես պահարանումդ: Երկո՞ւ, երե՞ք, որոնք փոխարինում ես միայն մաշվելու դեպքում: Հի՞նգ, տասնհի՞նգ՝ ամեն առիթին համապատասխան: Իսկ գուցե քո գլխավոր հոբբին հենց կոշիկների տեսականի հավաքելն է, և դու անկարող ես դիմակայել, երբ հերթական յուրօրինակ մոդելը քեզ է ժպտում ցուցափեղկից այն կողմ:

Ինչքան էլ արժևորես կամ չկարևորես կոշիկների դերը քո ընդհանուր զգեստապահարանում, ՀԻՇԻ՛Ր․ կա կոշիկի 5 տեսակ, որ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում:


Լոֆերներ


Այս հարմարավետ և առանց կրունկ մոդելներն ունիվերսալության խորհրդանիշն են: Կարող ես կրել ինչպես պաշտոնական առիթներին, այնպես էլ առօրյայում: Լոֆերների դեպքում կարևորը միայն ճիշտ ու ընդհանուր լուքին համապատասխան գույնի ընտրությունն է: Ու դու ազատ ես կրելու նրանց թե՛ աշխատանքի գնալիս, թե՛ պարզապես զբոսնելիս:

Դալմա Գարդեն մոլի BALDI, Roberto Piraloff և Charles and Keith խանութ-սրահներում կգտնես լոֆերների գունային և ոճային լայն տեսականի՝ լաքապատ, նախշերով կամ խավածածկ կաշվից՝ յուրաքանչյուրը նախատեսված ազատ և գործնական հանդիպումների համար:


Ամառային բաց կոշիկներ


Ամռան ընթացքում բոլորս էլ կարիք ունենք մի կողմ թողնելու կանացի ընդգծված գրավչությունը` նախընտրելով հարմարավետությունը: Այնուամենայնիվ, Դալմայում առկա Bata, ALDO և Charles and Keith խանութ-սրահների առաջարկած ամառային բաց կոշիկների տարբերակներով դու ոչ միայն չես կորցնի գրավչությունդ, այլ նաև կընդգծես քո ոճային առանձնահատկությունները: Երբ խոսում ենք ամառային բաց կոշիկների մասին, կապ չունի՝ կրունկը բաց, թե փակ, կարևորն այն է, որ դիմային հատվածը բաց լինի: Իսկ ամբողջական հարմարավետության համար կարող ես ընտրել չկոճկվող և բաց կրունկով մոդել:

Սպորտային հարմարավետ կոշիկներ


Դե էլ ի՞նչ սպորտային կոշիկ, եթե ոչ Nike և Skechers․ հարմարավետ և ոճային կոշիկների բրենդներ կյանքի արագությանը համընթաց քայլել սիրողների համար:

Կար ժամանակ, երբ սպորտային կոշիկը խիստ պարտադրող էր և պահանջում էր հագուստի մեջ ևս ունենալ սպորտային լուծումներ: Այսօր նորաձևության չափանիշները մեզ թույլ են տալիս սպորտային կոշիկ կրել գրեթե ամեն ինչի հետ, այդ թվում զգեստների և դասական տաբատների: Այնպես որ, պահարանում չունենալ սպորտային կոշիկ, նշանակում է կյանքի ռիթմից հետ մնալ:


Դասական բարձրակրունկներ


Դասական բարձրակրունկներդ պետք է խնամքով դրված լինեն քո «սև ու փոքրիկ» զգեստի կողքին: Սա կնոջ թաքնված զենքն է, որով նա գերում է ողջ աշխարհին: Դասական բարձրակրունկների մեջ գերադասելի է պարզությունն ու մինիմալիստական ոճը: Սակայն այս դեպքում ևս ծայրահեղություններ պետք չեն: Մոդելն ընտրելիս, ամեն դեպքում, պետք է առաջնորդվել հարմարավետության սկզբունքով: Այդ հարցում քեզ կօգնեն Դալմա Գարդեն մոլի Sali և Baldi խանութ-սրահները: Այստեղ բոլոր մոդելներն առանձնանում են ոչ միայն իրենց տեսքով, այլ նաև հարմարավետությամբ:

Ազատ ոճով բարձրակրունկներ


Երբեմն առաջնայինը կրունկի բարձրությունը չէ, այլ նորաձև ու տարբերվող ոճը: Այդ պատճառով զգեստապահարանում անպայման անհրաժեշտ է ունենալ այնպիսի կոշիկ, որով կարող ես ընդգծել քո ինքնատիպ ոճն ու յուրօրինակ անհատականությունը: 2020-ին հատկապես նորաձև են թափանցիկ կրունկներով մոդելները: Ամռան ամենանորաձև տեսականին կարող ես գտնել Դալմայի Charles and Keith խանութ-սրահում:


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020