Շոփինգ․ սթրես թերապիա,՞ թե՞ կախվածություն

Բոլորս գիտենք, որ գնումներ կատարելիս բարձրանում է մեր տրամադրությունը։ Դուրս գալ խանութից մի զույգ նոր գեղեցիկ կոշիկներով, որ արդեն վաղուց աչքով էին անում ցուցափեղկից․ այս հաճելի զգացողությունը, իհարկե, ծանոթ է բոլորիս։ Իսկ մեղավորը դոպամին հորմոնն է․ երբ մենք գնումներ ենք կատարում, մեզ մոտ առաջանում է այսպես ասված պարգևատրման սպասում, և ուղեղում արտադրվում է երջանկության զգացողություն առաջացնող այս հորմոնը։



Ի՞նչ է շոփինգ թերապիան


Սթրեսային վիճակում գտնվողները հաճախ են շոփինգի միջոցով փորձում բարձրացնել տրամադրությունը, այս երևույթը կոչվում է շոփինգ թերապիա։


Շոփինգը օգնում է՝

  • Մոռանալ առօրյա հոգսերը,

  • Բարձրացնել ինքնավստահությունը,

  • Ձևավորել սեփական իմիջը,

  • Ժամանակ անցկացնել ինքդ քեզ հետ,

  • Եվ, վերջապես, երջանիկ զգալ։

Սակայն, երբ մենք լարված ենք, մեր վերաբերմունքը շոփինգի հանդեպ մի փոքր այլ է։ Այն, ինչը սկզբում անվնաս ու տրամադրությունը բարձրացնող միջոց է, կարող է ինչ-որ պահի վերածվել կախվածության։ Նման իրավիճակը սթրեսը նվազեցնելու փոխարեն այն կրկնապատկում է։


Ինչպե՞ս շոփինգ անել, որ այն չվերածվի կախվածության Երբ շոփինգը վերածվում է կախվածության, մենք հաճախ սկսում ենք վատնել գումար իրերի համար, որոնց կարիքը ամենևին չունենք։ Վստահ ենք՝ դու նույնպես զգեստապահարանումդ ունես մի զգեստ, որը գնելուց հետո մի անգամ ես միայն կրել։ Ծանոթ պատմություն է, չէ՞։ Շոփինգի համար նախատեսված ֆինանսները սահմանափակ են, և կարևոր է, որ բացի գնումներ կատարելու տևական հաճույքից շոփինգի ընթացքում ձեռք բերված իրերը նաև հետագայում կիրառելի լինեն։


Մինչ գնումների գնալը զգեստապահարանդ դասավորի՛ր։ Այսպես կհասկանաս, թե ինչ նոր հագուստի կարիք ունես, ինչ ոճի և գույների մեջ այն ընտրել՝ հետագայում համադրելու հետ կապված խնդիրներից խուսափելու համար։


Զեղչերի ժամանակ գնումներ կատարելը շահավետ է, սակայն տարվել պետք չէ։ Գնի՛ր միայն այն ապրանքները, որոնց պակասը կա։

Եթե ունես տասը զույգ կոշիկ, գուցե ավելի լավ է պայուսակ գնել, չնայած այս կետը կարող եք բաց թողնել, չէ՞ որ կոշիկները երբեք շատ չեն լինում։


Այս ցանկը, իհարկե, կարելի է անվերջ շարունակել, բայց մենք գիտենք, որ դու ժամանակ չունես, չէ՞ որ մինչ դու կարդում ես այս հոդվածը, ինչ-որ մեկը Դալմա Գարդեն մոլից գնում է քո հավանած պայուսակը:


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020