Ինչպե՞ս զբաղեցնել երեխաներին տանը․ 5 խորհուրդ ծնողների համար

Տանից աշխատանքն ու գործնական առօրյան կիսո՞ւմ եք երեխաների հետ ու արդեն փրկության կարիք ունե՞ք: Մի՛ շտապեք հանձնվել, որովհետև երեխաների հետ մեկուսացումը կարող է միապաղաղ օրը լցնել անսպասելի զվարճանքով ու դրական լիցքերով: Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչ անել, որպեսզի երեխաներն անգործ չմնան, ու բնակարանն էլ ավերակների չվերածվի, կարդացեք ստորև բերված հինգ պարզ խորհուրդները, որ Դալմա Գարդեն մոլն է առաջարկում:


1. Առավոտյան մարզանք կազմակերպե՛ք


Առավոտյան արթնանալուն պես փորձեք երեխաներին ներգրավել ձեր առօրյայում, օրինակ՝ միասին մարզվեք: Լինի դա ֆիթնես մարզանք, յոգա, թե մեդիտացիա, շատ կարևոր է, որ երեխաները նույնպես դրա մասնակիցը դառնան ու կարևոր զգան իրենց: Բացի այդ, սա հիանալի միջոց է երեխաների կենտրոնացումը զարգացնելու համար:


2. Միասին գրքեր ընտրե՛ք ու կարդացե՛ք


Մարմինն ու կենտրոնացումը զարգացնելու չափ կարևոր է նաև երեխաների միտքը մարզելը, մանավանդ, երբ դասերն ու մանկապարտեզը նույնպես չեղարկված են մեկուսացման օրերին: Դե իսկ միտքը մարզելու լավագույն տարբերակը գրքերի ֆանտաստիկ աշխարհում ժամեր անցկացնելն է, որի ընթացքում դուք կհասցնեք նաև աշխատել:


Ըստ տարիքի գրքերը կարող են տարբեր լինել: Դպրոցահասակ երեխաների համար ընտրեք արկածային գրքեր ու նրանց խորհուրդ տվեք գիրքը բարձրաձայն կարդալ: Գրքի ընտրության ժամանակ չմոռանաք նրանց հետ խորհրդակցել։ Ավելի փոքր տարիքի երեխաներին կարող եք առաջարկել աուդիո տարբերակով լսել իրենց սիրելի հեքիաթները, իսկ այդ ընթացքում դուք կկարողանաք ձեր գործերով զբաղվել:


Գիրք կարդալուց բացի շատ կարևոր է, որ երեխաները գրեն կամ պատմեն այն, ինչ կարդացել են: Կարող եք նաև գրքից մի քանի նոր բառ առանձնացնել նրանց համար ու խնդրել, որ օրվա ընթացքում խոսեն՝ օգտագործելով այդ բառերը:


Դե իսկ գրքերն ու աուդիոգրքերը կարող եք պատվիրել Դալմա Գարդեն մոլում գտնվող Bookinst-ի կայքից, որը տարբեր լեզուներով բազմաթիվ մանկական ստեղծագործություններ է առաջարկում:


3. Պարե՛ք ու լիցքաթափվե՛ք


Օրվա ընթացքում երեխաների համար շատ կարևոր է սպառել կուտակած էներգիան: Ու եթե ցանկանում եք, որ նրանք այդ ընթացքում տակնուվրա չանեն ողջ տունը, ապա պետք է ճիշտ զբաղմունք գտնեք երեխաների համար: Առաջարկում ենք պարային մրցույթ կազմակերպել: Միացրեք ամենաաշխույժ մանկական երաժշտությունը, պարեցրեք երեխաներին ու դուք էլ միացեք նրանց․ և՛ երեխաները կզվարճանան ու կծիծաղեն, և՛ դուք դրական լիցքեր կհավաքեք:



4. Տարատեսակ խաղերով զբաղվե՛ք


Խաղերը լավագույն միջոցն են տարբեր տարիքի երեխաներին զբաղեցնելու համար: Ու դրանք կարող են բազմաբնույթ լինել: Օրինակ՝ ինտելեկտուալ խաղերը հիանալի տարբերակ են դպրոցահասակ երեխաների համար: Այս տարիքի երեխաների համար կարող են չափազանց հետաքրքիր ու օգտակար լինել նաև այն խաղերը, որոնք ինքնուրույնություն են պահանջում, ինչպես, օրինակ, փազլները, գլուխկոտրուկներն ու կոնստրուկտոր խաղալիքները, որոնք կարող եք առցանց պատվիրել Դալմա Գարդեն մոլում գտնվող Mankan-ի ֆեյսբուքյան էջից:


Իսկ ավելի փոքր տարիքի երեխաներին դժվար է զբաղեցնել այնպիսի բարդ խաղերով, որոնցով իրականում ոչ թե իրենք, այլ դուք եք ի վերջո խաղալու: Այդ պատճառով առաջարկում ենք այցելել Դալմայում գտնվող Obbo Toys-ի ֆեյսբուքյան էջ ու պատվիրել ձեր երեխաների սիրելի մուլտհերոսների կերպարներով խաղալիքները:



5. Մանկական նորաձևության ցուցադրություն կազմակերպե՛ք


Ամեն օր նույն գործողություններն անելը կարող է հոգնեցնել ինչպես երեխաներին, այնպես էլ ձեզ: Ու շատ կարևոր է նոր խաղեր մշակելն ու զբաղմունքի նոր տեսակներ հորինելը: Հիանալի տարբերակ կարող է լինել տանը մանկական նորաձևության ցուցադրություն կազմակերպելը: Եթե արդեն գնել եք այս գարնան թրենդային հագուստը, կարող եք հին ու չօգտագործվող շորերից մի քանիսը վերցնել ու երեխաների հետ ստեղծարարությամբ զբաղվել: Թույլ տվեք երեխաներին, որ իրենց ցանկությամբ պատկերներ նկարեն զգեստների վրա, կարուձև անեն, ապա հագնեն դրանք ու տանը ցուցադրություն կազմակերպեն: Ձեզ կմնա մարմինը հենել բազմոցին ու ծափահարել՝ միաժամանակ գործնական նամակներին պատասխանելով:


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020