Ի՞նչ կրել այս գարնանը․ նորաձևության 5 գլխավոր թրենդները

Գործնական հանդիպումներից մինչև ընկերական հավաքներ ու երեկոյան խնջույքներ․ իմացի՛ր գարնանային նորաձևության ամենակարևոր թրենդներն ու եղի՛ր ոճային:

Արդեն գարուն է, ու Դալմա Գարդեն մոլի խանութները հեղեղված են 2020 թվականի գարնանային հավաքածուներով, որոնց մեջ ներառված են նորաձևության աշխարհի ամենակարևոր և ազդեցիկ թրենդներն այս եղանակի համար: Կաշի, գործնական բերմուդներ ու ժիլետներ, 60-ականների որմնապաստառներից ոգեշնչված խելահեղ տպվածքներ ու վառ նեոնային գույներ․ իմացի՛ր, թե ինչ կարող ես գտնել Դալմա Գարդեն մոլի խանութներում հենց այսօր:


Կաշվե գարնանը պատրա՞ստ ես

2020 թվականի գարունն ամբողջությամբ կաշեպատ է: Ու խոսքը միայն հագուստի մեկ կամ երկու տեսակի մասին չէ: Դու կարող ես ոտքից գլուխ կաշի կրել։ Մտածո՞ւմ ես նոր զգեստ, ժիլետ, բաճկոն, բերմուդ, տաբատ կամ հագուստի որևէ աքսեսուար գնել Դալմա Գարդեն մոլից, կաշին ամենաոճային լուծումն է զգեստապահարանիդ պարագաների համար օրվա բոլոր ժամերին: Առավոտյան գործնական հանդիպման համար Mango-ն լիարժեք լուծում կառաջարկի: Ցերեկն ընկերներիդ հետ դրսում ճաշելու համար չմոռանա՛ս Zara-ից գնված կաշվե անթև բաճկոն կրել: Իսկ երեկոյան խնջույքի համար լավագույն ընտրությունը կլինեն Mango-ից կամ Zara-ից գնված զգեստները: Բայց եթե կարծում ես, որ կաշվե զգեստը կարող է ծանրություն հաղորդել տեսքիդ, ուղղակի ընտրի՛ր Pull&Bear-ի կաշվե կիսաշրջազգեստը, որը կարող ես համադրել վառ ու թեթև շապիկների հետ:


Գործնական հանդիպմա՞ն ես․ բերմուդներ կրի՛ր

Եթե օրդ բաղկացած է անվերջանալի գործնական հանդիպումներից, իսկ դու արդեն հոգնել ես քո զգեստապահարանում առկա բազմատեսակ տաբատներից ու զգեստներից, ապա այս գարնանը դու հաստատ նոր շունչ կառնես բերմուդներով: Ընտրությունն այնքան մեծ է, որ պետք է նախ կողմնորոշվես, թե կոնկրետ ինչի հետ ես ուզում կրել այն: Mango-ի ամբողջական կոստյումը քեզ ամենանորաոճ տեսքը կհաղորդի առավոտյան գործնական հանդիպման ժամանակ, իսկ երեկոյան դու կարող ես համադրել բերմուդները որևէ թեթև շապիկի հետ ու հիանալի տեսք ունենալ ընկերներիդ հետ խնջույքի ժամանակ: Դալմա Գարդեն մոլում տեղակայված Zara-ում և Massimo Dutti-ում բազում տարբերակներ կգտնես:


Ժիլետավորվի՛ր, որ տպավորես գործընկերներիդ

Եթե 2019 թվականին չես հասցրել տղամարդկանց նորաձևությունից փոխառված ժիլետ ձեռք բերել, հնարավորություն ունես բացը 2020 թվականին լրացնել, ու անթև բաճկոնը քո գարնանային զգեստապահարանի ամենանորաոճ պարագաներից մեկը կդառնա: Արդեն ժամանակն է, որ գնումների շտապես, բայց մինչ այդ ընտրի՛ր նախընտրածդ ոճը, քանի որ Դալմա Գարդեն մոլի հագուստի խանութներում տեսականին շատ մեծ է: Massimo Dutti-ն առաջարկում է ժիլետը կրել աշխատանքի վայրում, իսկ Mango-ի և Zara-ի անթև բաճկոնների յուրօրինակ տարբերակները կարող են ինքնատիպ ու ոճային լրացում դառնալ ամենօրյա քաղաքային հանդերձանքիդ համար:

Զգեստապահարանդ լցրո՛ւ 60-ականների խելահեղությամբ

Եթե անցյալ տարվա ընթացքում զգեստապահարանումդ կամա թե ակամա հայտնվել են թեթև ու մեղմ նախշերով զգեստներ, ապա ժամանակն է, որ ձերբազատվես դրանցից ու հիշես տատիկիդ ու պապիկիդ տան որմնապաստառներն ու դրանց գույները: Այս գարնանը կարևոր է, որ համարձակ լինես ու զգեստ գնելիս ընտրես ռետրո տպվածքներից ամենախելահեղն ու աչքի ընկնողը: Այս հարցում քեզ կօգնեն Pull&Bear-ը, Mango-ն ու Zara-ն: Իսկ դու հիշի՛ր, որ 60-ականների նորաձևությունն ամենաուրախներից էր, ու ինչ տպվածք էլ, որ ընտրես զգեստիդ համար, թո՛ղ այն օրդ միայն զվարճանքով լցնի:

Թե համարձակ ես, վառ գույներից չես վախենա

Ուզո՞ւմ ես, որ գարնանային ոճդ լինի ընդգծված, վառ ու ինքնատիպ: Զգեստապահարանդ լցրո՛ւ նեոնային գույներով: Վարդագույն, կանաչ, նարնջագույն, ու, որ ամենակարևորն է, դեղին․ այս գույների նեոնային երանգներով հագուստ կրելիս քեզ կթվա, թե ինքդ էլ մասնակցում ես նորաձևության ցուցադրության:


Դե ինչ, քեզ մնում է միայն ամբողջապես մտնել խաղի մեջ՝ ոտքից գլուխ նեոն կրելով: Իսկ նախընտրածդ երանգով ամբողջական հանդերձանք գտնելը Zara-ում ընդամենը վայրկյանների հարց կլինի: Բայց եթե, այնուամենայնիվ, կարծում ես, որ միայն դետալներն էլ բավական են, ուղղակի այցելի՛ր Դալմա Գարդեն մոլ, քանի որ Bershka-ում և Pull&Bear-ում և Zara-ում նեոնային իրեր ամեն բաժնում կգտնես:








բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020