Ի՞նչ նվիրել կանանց ապրիլի 7-ին

Շուտով մոտենում է ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը, որը կատարյալ առիթ է սիրելիներին յուրահատուկ և նրբաճաշակ նվերներով ուրախացնելու համար։ Սակայն անթերի նվեր գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես, երբ օրվա մեծ մասը կորում ենք աշխատանքային թոհուբոհում։

Այս պատճառով Դալման Ձեզ համար պատրաստել է 10 գաղափար, թե ինչ նվեր դուր կգա ձեր սիրելի կանանց ու աղջիկներին այս գեղեցիկ տոնին:


ՏՐԵՆՉ ՎԵՐԱՐԿՈՒ


2020-ի գարուն ամառ սեզոնի ամենահիթային թրենդներից մեկը, ըստ Vogue ամսագրի, տրենչ վերարկուներն են։ Միշտ էլեգանտ և գեղեցիկ՝ տրենչ վերարկուն կարելի է համադրել տարբեր ոճերի հագուստի հետ՝ ստանալով թարմ և ոգեշնչող լուք։ Ամենանորաձև տրենչերը կարող եք գտնել Դալմա Գարդեն մոլի ZARA, Marks & Spencer, Mango և այլ խանութներում։


ԳՈՏԻՈՎ ՊԱՅՈՒՍԱԿ


Նա սիրո՞ւմ է ակումբային երաժշտություն և աչքի ընկնող աքսեսուարներ, կամ պարզապես՝ փոքր և թեթև պայուսակներ։ Ապա գոտիով ակումբային պայուսակը կարող է լավագույն նվերը լինել նրա համար։ Այս տարի կրկին թրենդներում հայտնված նեոն գույները նման պայուսակի միջոցով աչք շոյող համարձակություն կհաղորդեն նրա լուքին։ Իսկ արհեստական կաշվից լաքավոր սև գոտով պայուսակը կկարողանա համադրել նաև դասական հագուստի հետ։ Նման պայուսակներ կգտնեք Bershka, Pull&Bear և այլ խանութներում։


ԱԿՆՈՑ


Ի՞նչը կարող է ավելի լավ խորհրդավորություն պարգևել կնոջ լուքին, եթե ոչ լավ ընտրված ակնոցը։ Պետք է իմանալ, որ արևային ակնոցը նաև դեմքը պաշտպանում է փոշուց ու ծերացումից։ Դալմա Գարդեն մոլի Egoiste և Lumiere խանութներում կարող եք գտնել 2020-ի ամենաթրենդային և չհնացող դասական ակնոցները՝ թե՛ արևային, թե՛ օպտիկական։


ԺԱՄԱՑՈՒՅՑ


Տարեց տարի աճում է ակտիվ սպորտային ապրելակերպով զբաղվող կանանց թիվը։ Դա նշանակում է, որ սպորտային ջրակայուն ժամացույցը պիտանի և գեղեցիկ նվեր կլինի նրանց համար։ Նման ժամացույցներ առաջարկում են TIME-ը և Ice Watch-ը, երկուսն էլ՝ Դալմայի 1-ին հարկում։ Իսկ եթե նա այն կանանցից է, ով նախընտրում է գործնական արտաքինը, ապա նորաձևությունից դուրս չեկող ավելի մեղմ մետաղյա կապով ժամացույցը ևս հիանալի նվեր կլինի նրա համար։


ՈՍԿՅԱ ԶԱՐԴ


Կանայք յուրահատուկ ուշադրություն են դարձնում լավ ընտրված զարդերին։ Եթե ցանկանում ես մտերիմ կանանց հենց զարդով էլ ուրախացնել, ապա Դալմա Գարդեն մոլի ոսկու սրահը քեզ է սպասում։ 2020-ի թրենդներին հետևելով՝ կարող ես ուշադրություն դարձնել խոշոր շրջանաձև ականջօղերին կամ նույնիսկ ոտքի համար նախատեսված նուրբ շղթայաձև ապարանջանին:


ԽՆԱՄՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ


Գեղեցկությունը ոչ միայն նորաձև հագուստի ու լավ դիմահարդարման, այլև մաշկի և մազերի ճիշտ խնամքի մասին է։ Այսօր ողջ աշխարհը հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես դեմքի խնամքին։ Եթե կարծում ես՝ մտերիմ կանանց կարող ես ուրախացնել բնական բաղադրիչներով խնամքի հավաքածուներով, ապա այցելիր Դալմայի The Face Shop, Yves Rocher և հայկական բարձրակարգ արտադրության Nairian խանութները։


ԳԻՐՔ

Կարիք էլ չկա հիշեցնելու, որ կանանց մտքին միայն գեղեցկությունը չէ. շատերը վայելում են հանգիստ անկյունում ընթերցանությունը՝ լինի դա գեղարվեստական վեպ, թե մասնագիտական ձեռնարկ։ Գրքերի լայն ընտրանի է առաջարկում Դալմայի 1-ին հարկում գործող Բուկինիստի կղզյակը, որտեղ կգտնես քո մտերիմ կանանց հետաքրքրություններին համապատասխան գրքեր։


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Creative content creation

Գուցե քո մտերիմը նախընտրում է ստեղծագործական պարագաները ցանկցացած հագուստային թրենդներից։ Այդ դեպքում խրախուսի՛ր նրա տաղանդն ու աշխատասիրությունը՝ նվիրելով որակյալ սկետչբուք, մատիտների կամ ներկերի հավաքածու։ Իսկ եթե նա ավելի պրագմատիկ է և սիրում է պլանավորել, ապա դասական մինիմալիստ կազմով օրագիրը և հայտնի բրենդի գրիչը ևս անսահման կուրախացնեն նրան։ Ստեղծագործական պարագաներ կարող ես ձեռք բերել Դալմայի Miniso և PenBox խանութներից։



BLUETOOTH ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ

Քայլելիս այսօր դժվար է հանդիպել մեկի, ով ականջակալներով չէ։ Դա հասկանալի է՝ լավ երաժշտությունը դրական լիցքեր է հաղորդում, օգնում է ավելի հեշտ տանել ճանապարհների միապաղաղությունը, ինչո՞ւ ոչ, նաև մոտիվացնում է մարզասրահներում։ Սա նշանակում է՝ տեխնոլոգիաներում վերջին թրենդի bluetooth ականջակալներն անպարտելի նվեր կդառնան մտերիմ կանանց համար։ Ականջակալների լայն ընտրանուն կարող ես ծանոթանալ Դալմայի ZIGZAG խանութ-սրահում։


ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Եթե ցանկանում ես կնոջ միջավայն ավելի հարմարավետ դարձնել, ապա ուշադրություն դարձրու օդի խոնավեցուցիչների վրա։ Դրանցով տարածվող յուղերի անուշ բույրը ոչ միայն թարմ է պահում սենյակի օդը, այլև օգնում է սթրեսից անմիջապես ազատվելուն։ Հրաշալի նվեր կարող է դառնալ նաև ձեռագործ տեսք ունեցող գունավոր կերամիկ սպասքի հավաքածուն, որով մատուցվող կերակուրն արվեստի գործ կթվա։

Հարմարավետություն պարգևող նվերների համար այցելիր Դալմա Գարդեն մոլի Miniso, Violet և Mane Tiles խանութներ։


ԲՈԼՈՐԸ ՄԵԿՈՒՄ

Բոլորիս հետ էլ լինում է, որ չենք կողմնորոշվում՝ ինչ նվիրել։ Հաճախ ընտրությունն այնքան մեծ է լինում, որ մոլորվում ենք կամ վստահ չենք լինում, թե ինչ է այդ պահին հարկավոր մեր հարազատներին։ Այդ առիթով Դալմա Գարդեն մոլն իր հաճախորդներին առաջարկում է ՆՎԵՐ ՔԱՐՏ, որով կարելի է գնումներ կատարել մոլում գործող բոլոր խանութներից, ինչպես նաև օգտվել սննդի, ժամանցի կետերից և Դալմայի Cinema Star կինոթատրոնից։



բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020