Սիրո ցնցումներ փոքր քաղաքում

Հունվարին Դալմա Գարդեն մոլում տեղի ունեցած թեթև տեղային ցնցումների մասին լուրերը լույսի պես արագ տարածվեցին Երևանում՝ դառնալով մի մեծ պատմություն: Բայց ոչ այնքան մեծ, որքան Կուպիդոնի սիրառատ նետն էր, որ փետրվարին դիպավ Դալմայի բոլոր հաճախորդներին:

Կուպիդոնի սիրո ալիքը ցնցեց բոլորին փոքր քաղաքում, ու Դալմա Գարդեն մոլը դարձավ երևանյան սիրո էպիկենտրոնը, որտեղ սիրահար զույգերը կարող էին ուրախ ժամանակ անցկացնել միմյանց ավելի լավ ճանաչելու և ավելի ուժգին սիրելու համար:

Ու որքան տարբեր կարող են լինել սիրո դրսևորումներն, այնքան էլ բազմազան էին սիրո էպիկենտրոնում կատարվող ակտիվությունները․ սիրահարված հաճախորդներին թույլատրվում էր համբուրվել, կռվել ու հաշտվել, անգամ ծեծել իրար՝ իհարկե միայն վնասվածքներ ու համատարած խառնաշփոթ չառաջացնելու նախապայմանով:

Ինչ վերաբերում է միայնակ սրտերին, Դալմայի փորձառու Կուպիդոնը գիտեր, որ նրանց որսալու համար միայն մի զարկը չէր բավականացնի, այդ պատճառով բաժանվեցին նախատոնական աղի բլիթներ քաղցր երազների համար, ու բազմաթիվ սիրային աղեղներ նետվեցին, որոնք կխոցեին միայնակ մարդկանց բոլոր զգայական օրգանները:


Իսկ նախապես կազմակերպված առցանց հարցումների միջոցով սիրո աստվածը բացահայտեց բոլոր միայնակ սրտերի անձնական հետաքրքրություններն ու նախասիրությունները, որոնց միջոցով ընտրվեցին տասը իդեալական զույգ, և նրանց համար Դալմայում կազմակերպվեց վալենտինյան գաղտնի ժամադրություն, որը, նաև, ամենառոմանտիկն էր ողջ քաղաքում:

Արդյունքում բազմաթիվ դրական էմոցիաներ ու լիքը ՍԵՐ, որոնցով կարող ես վարակվել նաև դու՝ դիտելով այս հոլովակը:



բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020