Ձմեռային աքսեսուարներ․ շարֆեր, գլխարկներ և ձեռնոցներ

Ձմեռը պաշտոնապես մեկնարկեց․ ժամանակն է համոզվելու, որ զգեստապահարանում առկա են այս սեզոնին ամենաանհրաժեշտ իրերը՝ շարֆերը, գլխարկներն ու ձեռնոցները։


ԳԼԽԱՐԿՆԵՐ


Դալմա Գարդեն մոլում առկա է գլխարկների լայն տեսականի, այնպես որ կարող ես ընտրել քո ոճին համապատասխան մոդել Aldo, Stradivarius, Accessorize կամ Nshanyan խանութ-սրահներից։


Գործած գլխարկներն ամենահեշտն է համադրել լուքիդ հետ, սակայն այստեղ էլ ընտրություն կարելի է անել՝ պոմպոններով կամ առանց։


Իսկ ահա փարիզուհիների այցեքարտ բերետները կատարյալ ընտրություն են շիկ ոճի սիրահարների համար։


Ծովային ոճով ներշնչված այս գլխարկները մի զույգ երկարաճիտ կոշիկների հետ համադրելով՝ լուքիդ յուրահատուկ փայլ կհաղորդես։


Գլխակապերն, իհարկե, այնպես չեն պաշտպանում ցրտից, ինչպես գլխարկները, սակայն նույնպես հիանալի ոճային լուծում են ցրտից խուսափելու համար։ Դալմայի առաջին հարկում գտնվող Aldo և Accessorize սրահներն առաջարկում են ձմեռային գլխակապերի զանազան մոդելներ։


ՇԱՐՖԵՐ


Ձմռան ցրտաշունչ քամու դեմ պայքարելու ամենանորաձև միջոցը տաք շարֆերն են։ Դրանք ստեղծում են էլեգանտ և, միևնույն ժամանակ, «պաշտպանված» լինելու զգացողություն: Լինի քաշմիր, թե հաստ հյուսքերով գործած շարֆ, քո վերարկուն և բաճկոնը նորաոճ տեսք կստանան այս տաք աքսեսուարի շնորհիվ:


Դալմա Գարդեն մոլի Stradivarius, Mango և Accessorize խանութ-սրահներում քեզ սպասում են շարֆերի բազմաթիվ տարբերակներ:


Շարֆերը հնարավոր է կրել ինչպես բացված՝ ուսերին գցած տարբերակով, այնպես էլ վզին փաթաթած՝ դասական տարբերակով:


Նուրբ, գունեղ ու գրաֆիկական պրինտերով շարֆերի գունեղ ու նորաոճ մոդելներ կգտնես Desigual և Accessorize խանութ-սրահներում։


ՁԵՌՆՈՑՆԵՐ


Դե իսկ ձեռնոցներն անհրաժեշտ է համապատասխանեցնել գլխարկի և շարֆի հետ։ Կաշվե, բրդյա թե գործած, դրանք պետք է ընդհանուր ոճին համահունչ լինեն։ Ձեռնոցների զանազան տարբերակներ կարող ես գտնել Դալմայի Mango, Desigual և Accessorize խանութ-սրահներում, ինչպես նաև Nshanyan կղզյակում։





բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020