Ինչպես տոնեցինք մարտի 8-ը Դալմայում

Գարնան տոն, կանանց միջազգային օր, կանանց տոն, կանանց իրավունքների պաշտպանության օր…



Մարտի 8-ն այսօր ստացել է տարբեր իմաստներ ու երանգներ, և կարծես ամեն մեկն ընտրել է, թե ինչ է այս օրը խորհրդանշում հենց իր համար։ Կանայք ամբողջ աշխարհում այլևս չեն ցանկանում անպաշտպան էակի դեր ընդունել, փոխարենը նրանք ուզում են ցույց տալ իրենց իրական ուժն ու ազդեցիկությունը:


Հենց այս էր պատճառը, որ Դալման իրականացրեց Ուժեղ կանանց #ուժեղնվերներ արշավը, որի նպատակն էր ընդգծել կնոջ ուժեղ, հմայիչ կերպարը` ցույց տալով երեք սերունդների կանանց, ովքեր ինքնավստահ են ու հստակ գիտեն, թե ինչն է իրենց ուժեղ դարձնում:



Այսպիսով, մարտի 8-ին Դալմայի հարկի տակ հավաքվել էին տարբեր խառնվածքի, մասնագիտությունների և տարիքի կանայք։ Դալմայում տոնն սկսվեց #ուժեղհամերգով. Project 12 բենդի live կատարումներն ապահովեցին բոլորի բարձր տրամադրությունը: Այս ընթացքում կանայք հաճույքով մոտենում էին ու լուսանկարվում մեր վինտաժային ծաղկե ֆոտոստենդի ֆոնին, իսկ տղամարդիկ #ուժեղնվերներ էին ընտրում իրենց ընտանիքի սիրելի կանանց համար։



Մենք հարցրեցինք կանանց, թե որոնք էին այս տարվա ամենաուժեղ նվերները ըստ իրենց, և ահա, թե ինչ պատասախաններ ստացանք՝ գեղեցիկ զգեստ, անսպասելի շրջագայության հրավեր, յուրահատուկ զարդ, սիրված բենդի համերգի տոմս, անհատականությունը ընդգծող օծանելիք և իհարկե՝ ծաղիկներ։


Դալմայում տոնական օրվա նախօրեին բազմաթիվ խանութներ հայտարարել էին հատուկ զեղչեր ու ակցիաներ` առաջարկելով լավագույն նվերի տարբերակներ մեր սիրելի հաճախորդներին:


Իսկ ահա մարտի 9-ին` երկուշաբթի առավոտյան, անակնկալ մատուցեցինք աշխատող կանանց և նրանց #ուժեղսուրճ հյուրասիրեցինք իրենց աշխատավայրի մուտքի մոտ` շնորհավորելով տոնի կապակցությամբ:



բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020