Zoom-ով հանդիպումներից դեպի գրասենյակներ․ ի՞նչ կրել աշխատավայրում

Գործնական հանդիպումներն ու առօրյա աշխատանքը հետզհետե առցանց հարթակներից տեղափոխվում են գրասենյակներ ու սրճարաններ: Ու դու հաստատ լսել ես նաև այն մասին, որ Դարմա Գարդեն մոլը նույնպես բաց է: Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մտածել, թե ինչ ես կրելու աշխատանքի վայրում ու հանդիպման գնալիս, քանի որ անցյալ տարվա թրենդներն արդեն թրենդային չեն, իսկ 2020 թվականի գարնանային նորաձևությունն իր հետ խելահեղ լուծումներ է բերել քո գործնական կերպարն ստեղծելու համար:

Ուրեմն եկ տեսնենք, թե ինչ կարող ես գնել Դալմայի խանութներից, որ հիացնես գործընկերներիդ և աշխատավայրում անմոռանալի տեսք ունենաս:


Վառ երանգները մեկուսացման ամիսները մոռացնել կտան


Եթե ցանկանում ես մեկուսացման ընթացքում անցկացրած միօրինակ օրերն արագ անցյալում թողնել, քեզ վառ գույներ են անհրաժեշտ: Այդպես դու նաև գործընկերներիդ ուշադրությունը կգրավես ու շուրջբոլորդ լավ տրամադրությամբ կլցնես: Իսկ դրա համար վարդագույն պիջակն ու տաբատն էլ կարող են բավարար լինել: Լուքդ ամբողջականացնելու համար չմոռանաս գարնան մյուս կարևոր թրենդի՝ կաշվե աքսեսուրաների մասին, որոնք կարող ես գնել Դալմա Գարդեն մոլում առկա Zara խանութ-սրահից:

Սև կրելու համար եղանակն ու իրավիճակը կարևոր չեն


Եթե սևը քո ամենասիրելի գույնն է, սակայն մտածում ես, որ գարնանն այնքան էլ ճիշտ չէ ամբողջությամբ սև հագուստ կրել, մեկ անգամ էլ մտածիր: Չէ՞ որ սևը պատրաստ է քո տրամադրության բոլոր փոփոխություններին: Քեզ պետք է ընդամենը ընտրել հագուստդ Mango-ից, որևէ վառ դետալ ավելացնել լուքիդ ու գնալ գործընկերներիդ հետ հանդիպման:

Ծաղկային տպվածքների հետ գարունն արագ չի ավարտվի


Մինչդեռ գարնան մեծ մասն անցավ տնային մեկուսացման պայմաններում, ծաղկային տպվածքներով զգեստները կարծես հենց կորցրած գարունը երկարաձգելու համար են ստեղծվել: Ուրեմն էլ ինչի՞ն ես սպասում: Մի յուրօրինակ տպվածքով զգեստ գնիր Դալմա Գարդեն մոլում գտնվող Pull & Bear խանութ-սրահից ու շտապիր լցնել գրասենյակդ գարնանային գույներով ու տրամադրությամբ:

Մետաղափայլ հագուստը փայլուն տեսք կհաղորդի


Եթե գործընկերներիդ մոտ խելահեղ անձնավորության հեղինակություն ունես, ապա նրանք հաստատ սպասում են, որ զարմացնես իրենց քո հագուստի ընտրությամբ: Իսկ այս գարնան նորաձևությունն այդ մասին հոգացել է․ մետաղափայլ շապիկով ու լայն տաբատով ինքնատիպ ու յուրօրինակ տեսք կունենաս, որի մասին աշխատակիցներդ դեռ երկար կխոսեն: Massimo Dutti-ում կգտնես այն ամենն, ինչ անհրաժեշտ է:










բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020